Զակ Կոստոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զակ Կոստոպուլոս
հուն․՝ Ζαχαρίας "Ζακ" Κωστόπουλος
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1985(1985-08-22)[1]
ԾննդավայրԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 21, 2018(2018-09-21)[1] (33 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[2]
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունսյունակագիր, քաղաքական գործիչ, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, դերասան և drag queen

Զաքարիա «Զակ» Կոստոպուլոս (հուն․՝ Ζαχαρίας «Ζακ» Κωστόπουλος, օգոստոսի 22, 1985(1985-08-22)[1], ԱՄՆ[2] - սեպտեմբերի 21, 2018(2018-09-21)[1], Աթենք, Հունաստան[2]), հույն-ամերիկացի ակտիվիստ, որը պաշտպանել է ԼԳԲՏ մարդկանց, ՄԻԱՎ վարակակիրների, սեքսուալ աշխատողների և փախստականների իրավունքները։ Աշխատել է որպես դրագ արտիստ Զաքի Օհ բեմական անունով[3][4]։ Սպանվել է Աթենքի Օմոնոյա հրապարակի մոտակայքում գտնվող բանուկ փողոցում՝ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին։ Սկզբում ծեծի ենթարկվելով քաղաքացիների, իսկ ավելի ուշ՝ ոստիկանների կողմից։ Մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նրա սպանության մեջ մեղավոր են ճանաչվել երկու տղամարդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստոպուլոսը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1985 թվականին հույն ներգաղթյալների ընտանիքում։ Ընտանիքը վերադարձել է Հունաստան, երբ նա եղել է յոթ տարեկան։ Կոստոպուլոսը երիտասարդ ժամանակ կրկին մեկնել է արտերկիր և ի վերջո վերադարձել Հունաստան[5][6]։ Դպրոցում սովորել է դերասանական վարպետություն և մարքեթինգ[5]։

2014 թվականի մունիցիպալ ընտրություններում Կոստոպուլոսը առաջադրվել է Աթենքի մունիցիպալ խորհրդի ընտրություններում սակայն պարտվել է[7]։ Ունեցել է ՄԻԱՎ-ի դրական պատասխան[7]։

Ակտիվիստական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստոպուլոսն աշխատել է «Աթենքի ստուգման կետում» և կամավոր աշխատել Հունաստանի ՄԻԱՎ վարակակիրների ասոցիացիայի՝ Positive Voice-ում՝ հոդվածներ գրելով համացանցում և թերթերի համար[8][9]։ Եղել է Հունաստանի համասեռամոլների և լեսբիների համայնքի կազմակերպության նախագահը[10]։ Կոստոպուլոսը Աթենքում մասնակցել է «Զաքի Օհ» կեղծանունով դրագ ներկայացումներին[11]։ 2017 թվականին ելույթ է ունեցել Disco Inferno Athens Pride-ում[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստոպուլոսը սպանվել է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին Աթենքի կենտրոնում գտնվող Գլադստոնոս փողոցում[13][14][15] և թաղվել է Կիրրա քաղաքում, որտեղ նա մեծացել է[16]։

Հայտնի չէ, թե ինչպես է Կոստոպուլոսը մտել Գլադստոնոս փողոցում գտնվող ոսկերչական խանութ, որտեղ կատարվել է նրա սպանությունը[17]։ Մեկ այլ հույն ԼԳԲՏ ակտիվիստ Գրիգորիս Վալիանատոսը, ասել է, որ ինքը խանութ է մտել փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից խուսափելու համար[18]։ Սպանության տեսանյութերը ցույց են տալիս, որ Կոստոպուլոսը անզեն է և փորձում է փախչել խանութից, քանի որ նրա վրա հարձակվում են խանութի սեփականատերը և մեկ այլ տղամարդ՝ անշարժ գույքի գործակալ, որը եղել է Ազգային ճակատի բարձրաստիճան անդամ[19]։ Սեփականատիրոջ կողմից պատուհանը կոտրելուց հետո Կոստոպուլոսը դուրս է սողացել, տղամարդը ոտքով հարվածել է գլխին և Զաքը ընկել գետնին[18]։ Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, չնայած ստացած վնասվածքներին, Կոստոպուլոսին ձերբակալել են։ Ոստիկանները ևս ծեծել են Զակին, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է[17]։ Ականատեսներից մեկը՝ Ֆիլիպոս Կարագիորգիսը, սպանությունը որակել է որպես «լինչ» և քննադատել է ականատեսներին միջամտելու փոխարեն «...որպես ֆիլմ դիտելու համար...»[20]։

Ոստիկանությունը անմիջապես չի ձերբակալել սպանության հեղինակներին, չեն հարցաքննվել ներկա բոլոր վկաները և չի փակվել հանցագործության վայրը[21]։ Հունական ԶԼՄ-ները սկզբում հայտնել են, որ Կոստոպուլոսը թմրամոլ է եղել, որը կողոպտել է ոսկերչական խանութը։ Դատաբժշկական փորձաքննությունը, սակայն, նրա մոտ թմրանյութի հետքեր չի հայտնաբերել։ Դատախազը պարզել է, որ Զակը մահացել է բազմաթիվ վնասվածքներից՝ հատկապես գլխին[22]։ Կոստոպուլոսի ընտանիքը հանձնարարել է Մեծ Բրիտանիայում գործող Դատաբժշկական ճարտարապետություն հետազոտական կենտրոնին հետաքննել նրա մահը։ Դատաբժշկական ճարտարապետությունը պարզել է, որ ոստիկանությունը անտեսել է տասներկու տեսախցիկ, որոնք ֆիքսում էին դեպքը և չեն հարցաքննել կադրերում հայտնված հիմնական վկային[22]։ Դատաբժշկական ճարտարապետության հետաքննության արդյունքում 2019 թվականին գործը վերաբացվել է[21]։

Վեց մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան, խանութի սեփականատերը և ևս մեկ տղամարդ, որը ևս ծեծի է ենթարկել Կոստոպուլոսին, մեղադրանք է առաջադրվել «մահացու մարմնական վնասվածք հասցնելու» համար՝ պատճառելով մահ։ Կոստոպուլոսի ընտանիքը ցանկացել է, որ նրա մահը գնահատվի որպես սպանություն[23]։ Դատավարության նախագահող դատավոր Գիորգոս Կասիմիսը սպանությունը որակել է որպես «պատմական», ինչը ի սկզբանե նախատեսված է եղել 2020 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել է Հունաստանում COVID-19 համաճարակի ազդեցության պատճառով։ Դատավարությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 21-ին[24][25]։ 2022 թվականի մայիսի 3-ին երկու տղամարդ մեղավոր են ճանաչվել, իսկ ոստիկանության աշխատակիցները՝ անմեղ[26][27][28]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018, 2019 և 2021 թվականներին ակտիվիստները Աթենքում երթեր են կազմակերպել՝ ոգեկոչելու Կոստոպուլոսի մահը և արդարության կոչ անելու մարդասպանների դեմ[29]։ «Զաքին ապրում է, ջարդիր նացիստներին» կարգախոսը վանկարկվել է ողջ երկրում միջոցառումների ժամանակ[30][31][32]։

2019 թվականին Նասոս Իլիոպուլոսը, որը Աթենքի քաղաքային խորհրդի ներսում գտնվող Սիրիզա խմբակցության ղեկավարն է, առաջարկել է անվանափոխել Գլադստոնոս փողոցը (հուն․՝ οδός Γλάδστωνος) դեպի Զակ Կոստոպուլոսի փողոց (հուն․՝ οδός Ζακ Κωστόπουλου)[33]։ Աթենքի քաղաքապետ Կոստաս Բակոյանիսը հանդես է եկել անհանդուրժողականության, ռասիզմի և ատելության դեմ հուշարձան ստեղծելու հակընդդեմ առաջարկով, որին կողմ է քվեարկել մեծամասնությունը[34]։

2021 թվականին Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետազոտողն անվանել է ցիանոբակտերիաների նոր հայտնաբերված տեսակը՝ Iphianassa zackieohae, Կոստոպուլոսի անունով[35][36][37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.kathimerini.gr/987290/opinion/epikairothta/ellada/sth-syntomh-zwh-toy-etrexe-panta-na-3efygei-apo-kati
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հունարեն Վիքիպեդիա (հուն.) — 2002.
  3. Ο ακτιβιστής Ζακ Κωστόπουλος ήταν ο άντρας που πέθανε στη ληστεία στο κοσμηματοπωλείο [Activist Zak Kostopoulos was the man who died in the robbery at the jewelry store]. Lifo (հունարեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Athinakis, Dimitris (2018 թ․ սեպտեմբերի 29). Στη σύντομη ζωή του έτρεχε πάντα να ξεφύγει από κάτι [In his short life, he was always running away to escape from something]. Kathimerini (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 Loizou-Manske, Danae Nadia (2015 թ․ փետրվարի 26). Συνέντευξη από τον Ζακ Κωστόπουλο! [Interview with Zak Kostopoulos!]. Frapress (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. Ο ακτιβιστής-αντιφασίστας, Ζακ Κωστοπούλος, ήταν ο άντρας που πέθανε στη ληστεία στο κοσμηματοπωλείο [The activist-antifascist, Zak Kostopoulos, was the man who died in robbery at the jewelry store] (հունարեն). Deport Racism Organization. 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 Ζακ Κωστόπουλος : «Να συμμετέχουμε, να είμαστε ορατοί και ορατές» [Zak Kostopoulos: "To participate, to be visible and visible"]. Antivirus Magazine (հունարեն). 2014 թ․ մայիսի 9. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Για τον Ζακ Κωστόπουλο: Η περιουσία δεν είναι πιο ιερή από την ανθρώπινη ζωή [For Zak Kostopoulos: Wealth is not more sacred than human life]. Documento News (հունարեն). 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Kyriakidou, Eleni (2014 թ․ դեկտեմբերի 1). Η ζωή του Ζακ Κωστόπουλου όπως τη διηγήθηκε στην Popaganda [The Life of Zak Kostopoulos as told in Popaganda]. Popaganda (հունարեն).
  10. Η «Π.Ν.ΟΙΚ.Α» της Ιωάννα Κοντούλη για την Αθήνα [The "PNOIKA" by Ioanna Kontouli for Athens]. Neolaia.gr (հունարեն). 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. Ο ακτιβιστής Ζακ Κωστόπουλος ήταν ο άντρας που πέθανε στη ληστεία στο κοσμηματοπωλείο [Activist Zak Kostopoulos was the man who died in the robbery at the jewelry store]. Lifo (հունարեն). 2018 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Lavelle, Moira (2019 թ․ սեպտեմբերի 25). «A Year After an LGBTQ Activist's Murder in Greece, His Memory Lives on in 'Our Politics and Our Action,' Protesters Say» (անգլերեն). Public Radio International. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. Demetis, Christos (2018 թ․ նոյեմբերի 20). Ζακ Κωστόπουλος: Πώς από τις διαρροές της ΕΛ.ΑΣ. φτάσαμε στην αλήθεια [Zak Kostopoulos: How from the leaks of Hellenic Police we have reached the truth]. News247 (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Οικογένεια Ζακ: Να ζητήσει δημόσια συγγνώμη ο Πορτοσάλτε [Zak's family: Portosalte to apologize publicly] (հունարեն). TVXS.gr. 2020 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. Souliotis, Giannis (2020 թ․ հոկտեմբերի 21). «Γιατί συνεχίζετε, θα τον σκοτώσετε» [Γιατί συνεχίζετε, θα τον σκοτώσετε]. Kathimerini (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Persio, Sofia Lotto (2018 թ․ սեպտեմբերի 26). «Friends Celebrate Zak Kostopoulos—Gay Activist Killed in Greece—With Glitter and Drag». PinkNews (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. 17,0 17,1 «The Killing of Zak Kostopoulos». Forensic Architecture. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. 18,0 18,1 «Gay activist lynched to death in Greece». PinkNews. 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. Alexakis, Dimitris (2018 թ․ նոյեմբեր). «"Like a prayer": In Memory of Zak Kostopoulos». e-flux. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. Smith, Helena (2020 թ․ դեկտեմբերի 20). «'Zak's an icon': the long fight for justice over death of Greek LGBT activist». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. 21,0 21,1 «The Killing of Zak Kostopoulos». Forensic Architecture. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  22. 22,0 22,1 Smith, Helena (2020 թ․ դեկտեմբերի 20). «'Zak's an icon': the long fight for justice over death of Greek LGBT activist». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. Lavelle, Moira (2019 թ․ սեպտեմբերի 25). «A Year After an LGBTQ Activist's Murder in Greece, His Memory Lives on in 'Our Politics and Our Action,' Protesters Say» (անգլերեն). Public Radio International. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. Ξυνού, Αντωνία (2021 թ․ սեպտեմբերի 21). «Δολοφονία Ζακ Κωστόπουλου: Τρία χρόνια συγκάλυψης και συνεχών ανατροπών». www.news247.gr (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  25. «Greece: Trial begins in violent death of LGBTQ activist» (անգլերեն). Agence France-Presse. 2021 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին – via Euronews.
  26. Στέφου, Ολγα (2020 թ․ հոկտեմբերի 20). «Η δίκη για την δολοφονία του Ζακ Κωστόπουλου φέρνει στην επιφάνεια τη σύγκρουση δύο κόσμων». in.gr (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  27. «Convicted Kostopoulos Killers Given 10-year Sentence». Kathimerini (անգլերեն). 2022 թ․ մայիսի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  28. «Two found guilty in Kostopoulos killing trial». Kathimerini (անգլերեն). 2022 թ․ մայիսի 3. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  29. Papadopoulos, Kosta. «Athens Rally Held To Commemorate Death Of LGBTIQ Activist Zak Kostopoulos». Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  30. Papadopoulos, Kosta (2021 թ․ սեպտեմբերի 22). «Athens Rally Held To Commemorate Death Of LGBTIQ Activist Zak Kostopoulos». Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  31. Lavelle, Moira (2019 թ․ սեպտեմբերի 25). «A Year After an LGBTQ Activist's Murder in Greece, His Memory Lives on in 'Our Politics and Our Action,' Protesters Say» (անգլերեն). Public Radio International. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  32. Ζακ Κωστόπουλος : Συγκέντρωση για τα δύο χρόνια από τη δολοφονία του [Zak Kostopoulos: Gathering for the two year anniversary of his murder]. To Vima. 2020 թ․ սեպտեմբերի 20.
  33. Κατατέθηκε η πρόταση Ηλιόπουλου για μετονομασία της οδού Γλάδστωνος σε Ζακ Κωστόπουλου [Iliopoulos's proposal for renaming Gladstonos Street to Zak Kostopoulos was submitted] (հունարեն). Skai Group. 2019 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  34. Chatzigeorgiou, Aris (2019 թ․ հոկտեմբերի 14). Η αντιπρόταση Μπακογιάννη για το μνημείο του Ζακ Κωστόπουλου στη Γλάδστωνος [Bakoyannis' counter-proposal for the monument of Zak Kostopoulos in Gladstonos]. Ethnos (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  35. Vagias, Andreas (2021 թ․ հոկտեմբերի 14). ΑΠΘ: Ερευνητές ανακάλυψαν νέα κυανοβακτήρια και πέρασαν τον Παύλο Φύσσα και τον Ζακ Κωστόπουλο στην αθανασία μέσω της επιστήμης [AUT: Researchers discovered new cyanobacteria and brought Pavlos Fyssas and Zak Kostopoulos to immortality through science]. Ethnos (հունարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  36. Ερευνητής έδωσε τα ονόματα του Παύλου Φύσσα και Ζακ σε νέα επιστημονικά είδη [Researcher Gave the Names of Pavlos Fyssas and Zak to New Scientific Genres]. In.gr (հունարեն). 2021 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  37. Panou, Manthos; Gkelis, Spyros (2021 թ․ հոկտեմբերի 7). «Unravelling unknown cyanobacteria diversity linked with HCN production». Molecular Phylogenetics and Evolution. 166: Article 107322. doi:10.1016/j.ympev.2021.107322. PMID 34626811. S2CID 238532178.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna, T. (2021). «Drag Resistance : Necropolitics, queer survival and a Balkan counterpublics». Queer Studies in Media & Popular Culture. 6 (2): 159–174. doi:10.1386/qsmpc_00051_1. S2CID 244176155.