Զախարի Ստոյանով
բուլղար․՝ Захарий Стоянов | |
|---|---|
| Ծնվել է | 1850 |
| Ծննդավայր | Մեդվեն, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | 1889 սեպտեմբերի 2 |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
| Գերեզման | Ռուսե |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բուլղարերեն |
| Երկեր | Q12280345? |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
| Ամուսին | Anastasiya Obretenova? |
| Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
| Կուսակցություն | People's Liberal Party? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Zaharinka Stoyanova? |
Զախարի Ստոյանով (1850[1][2][3][…], Medven, Kotel, Սլիվենի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 2, 1889[1][4], Փարիզ, Ֆրանսիա[5]), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Ստարա Զագորայի (1875) և Ապրիլյան (1876) ապստամբությունների կազմակերպիչներից։ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878) հետո՝ հինգերորդ ժողովրդական ժողովի նախագահ (1888)։ Եղել է «Ռաբոտնիկ» («ռուս.՝ Работник», 1881), «Բորբա», («ռուս.՝ Борьба», 1885), «Սվոբոդա» («ռուս.՝ Свобода», 1887) թերթերի խմբագիր։ Հանդես է եկել արմատական ժողովրդավարության դիրքերից, կյանքի վերջին տարիներին՝ ի պաշտպանություն միապետական կարգերի։ Բուլղարիայի վավերական գրականության ներկայացուցիչներից է։ Նրա գրչին են պատկանում թուրք զավթիչների դեմ ուղղված բուլղական ժողովրդի հայդուկային և ազգային հեղափոխական շարժման ականավոր գործիչների վիպական կենսագրությունները («Վասիլ Լևսկի-Սարկավագը», 1883, «Չետաները Բուլղարիայում-Ֆիլիպ Տոտյու, Հաջի Դիմիտր և Ստեփան Կաբաշա», 1885, «Խրիստո Բոտն», 1888 և այլն)։ «Նոթեր բուլղարական ապստամբությունների մասին» (հատոր 1-3, 1884-1992) երկում արտացոլված են Ապրիլյան ապստամբության փոթորկալի իրադարձությունները։ Ստոյանովի հուշագրությունները դարձել են բուլղական ռեալիստական արձակի զարգացման կարևոր փուլը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ CONOR.Sl
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118618547 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախարի Ստոյանով» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 145)։ |