Զախարի Կարաոգլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զախարի Կարաոգլանով
Zahari Karaoglanov.jpg
Ծնվել էհունիսի 24, 1878(1878-06-24)
ԾննդավայրՇումեն, Բուլղարիա
Մահացել էհունիսի 21, 1943(1943-06-21) (64 տարեկանում)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններՍոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր
ԱնդամությունԲուլղարիայի քիմիկոսների միություն

Զախարի Կարաոգլանով (բուլղար․՝ Захари Караогланов, հունիսի 24, 1878(1878-06-24), Շումեն, Բուլղարիա - հունիսի 21, 1943(1943-06-21), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի անօրգանական քիմիայի մասնագետ և համալսարանի դասախոս, պրոֆեսոր: Նա Բուլղարիայում վերլուծական քիմիայի հիմնադիրն է, և 1922-1923 և 1932-1933 թվականներին Սոֆիայի համալսարանի ռեկտորն էր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1878 թվականի հունիսի 24-ին, Բուլղարիայի Շումեն քաղաքում: 1902 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը: 1903-1904 թվականներին մասնագիտացել է Լայպցիգում, 1911 թվականին՝ Բեռլինում: 1907 թվականին եղել է ասիստենտ, ապա դոցենտ, 1915 թվականին՝ պրոֆեսոր: 1920 թվականից եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի վերլուծական քիմիայի ամբիոնի ղեկավարը: Բուլղարիայում եղել է Քիմիկոսների միության առաջին նախագահը[1]:

Նա Բուլղարիայի պետական համալսարանի վերլուծական քիմիայի դասագրքի առաջին հեղինակն է:

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ավելի նշանակալի գիտական աշխատություններն են[1]՝

  • «Върху редоксипроцесите при електролиза на железни соли в разтвор» (1905-1906, 2 մաս գերմաներենով)
  • «Систематичен ход за качествено изследване на киселини» (1922, съавтор М. Хаджиев)
  • «Ръководство по аналитична химия» (1923-1924, 2 մաս)
  • «Химични изследвания върху състава на черноморската вода и на някои от езерата ни покрай Черно море» (1926, съавтор М. Хаджиев)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Научноинформационен център «Българска енциклопедия». Голяма енциклопедия «България». Том 6. София, Книгоиздателска къща «Труд», 2012. ISBN 9789548104289. с. 2262