Զազա Ռուսաձե
Զազա Ռուսաձե ზაზა რუსაძე | |
---|---|
Ծնվել է | 1977 մայիսի 24 |
Ծննդավայր | Վրաստան Թբիլիսի |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID 2127179 |
Զազա Ռուսաձե (վրաց.՝ ზაზა რუსაძე, մայիսի 24, 1977[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացի ռեժիսոր, պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զազա Ռուսաձեն ծնվել է 1977 թվականին, Թբիլիսիում։ 1989-1994 թվականներին Ռուսաձեն աշխատել է Վրաստանի ազգային հեռուստաալիքում որպես հաղորդավար։ 1996 թվականին սովորել է Գերմանիայի Ռոտսդամ քաղաքի ֆիլմերի և հեռուստատեսության քոլեջում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Deutsche Welle լուրերի բաժնում որպես մի շարք կինոփառատոների թարգմանիչ՝ (տիրապետում է վրացերենի, գերմաներենի, ռուսերենի և անգլերենի)[3]։ 2003 թվականին ավարտել է Hochschule für Film und Fernsehen-ը և ներկայացել է «Բանդիտները» վավերագրական ֆիլմով[4]։ 2007 թվականին Թբիլիսիում հիմնել է «Զազարֆիլ» կինոընկերությունը[5]։ Եղել է ռեժիսորներ Օթար Իոսելիանիի, Դիթո Ցինցաձեի, Ինեկե Սմիթսի ասիստենտը։ «Վերմակիս ծալքը» նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է[6][7]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար կամ համարակալած նկարչություն (1997 թ., կարճամետրաժ, վավերագրական)
- Շատ հեռու և էլ ավելի հեռու (1999 թ., կարճամետրաժ)
- Ավազակներ (2003 թ., վավերագրական)
- Աստղ Անետիի համար (2005 թ., վավերագրական)
- Ծալքեր և ճեղքեր (2009 թ., կարճամետրաժ)
- Վերմակիս ծալքը (2013 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://port.hu/jump/person-495292
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ biographic data on Zaza Rusadzes Homepage
- ↑ «Bandits on the website of the production company Credofilm». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Zazarfilm
- ↑ «Զազա Ռուսաձե». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Tinatin Kajrishvili, Georgia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զազա Ռուսաձե» հոդվածին։ |
|