Եփրեմ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եփրեմ Պողոսյան
Ծնվել էմարտի 14, 1897(1897-03-14)
ԾննդավայրԽաշուտ, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել էմայիսի 20, 1972(1972-05-20) (75 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր
ԱնդամությունՄխիթարյան միաբանություն

Եփրեմ Հակոբի Պողոսյան (Փոնչոյան Սարգիս, մարտի 14, 1897(1897-03-14), Խաշուտ, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - մայիսի 20, 1972(1972-05-20), Վիեննա, Ավստրիա), հայ բանասեր, քերական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եփրեմ Պողոսյանը ծնվել է 1897 թվականին Ախալցխայի շրջան Աբաթխե գյուղում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1910 թվականին մեկնել է Վիեննա, ավարտել (1917) միաբանության դպրոցը, դարձել Մխիթարյան միաբանության անդամ (19171921 թվականից դասավանդել է միաբանության վարժարաններում, 1927-1947 թվականներին՝ Պլովդիվում, որտեղ, հայոց լեզվի քերականության ուսուցմանը նպաստելու նպատակով, գրել է «Քերականություն աշխարհաբար լեզվի» 1-4-րդ դասարանների դասագրքերը։ 1948 թվականին վերադարձել է Վիեննա, ձեռնամուխ եղել հայ նշանավոր գերդաստանների և մշակութային ընկերությունների պատմության ուսումնասիրմանը։ Հրատարակվել են Պողոսյանի մի շարք մենագրություններ («Պատմություն Հայ Մշակութային Ընկերություններ ու», հ․ 1-3, 1957-1969 թվականներ, «Ոսկյան և Մըսըրլյան գերդաստանները», 1953, «Տատյան գերդաստանը», 1968 և այլն), ինչպես նաև «Նոր տարվո տոնը հին և նոր Հայոց քով» (1952), «Համբարձման տոնն և հայ ժողովրդի վիճակախաղը» (1956) ազգագրական բնույթի գրքերը, «Ապրումներ» (1968) բանաստեղծությունների ժողովածուն[1][2]։

Մահացել է 1972 թվականի մայսիսի 20-ին Վիեննայում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ ծխան մաքրողը (Թատր. մէկ արարուածով), 1934:
  • Գոտֆրիդ փոքրիկ ճգնաւորը (Հետաքրքրական բարոյալից վեպ), 1939:
  • Նոր տարւոյ տօնը։ Հին եւ նոր հայոց քով (Քննական ուսումնասիրութիւն), 1952:
  • Հայ խմբագրուհիներ: Ուսումնասիրութիւն, իրենց կեանքի եւ գործի մասին: Ութը պատկերներով, 1953:
  • Ալլահվէրտեան գերդաստանը: Վիեննա: տպ. Մխիթարեան, 1957[3]:
  • Պիլէզիկճեան գերդաստանը: Վիեննա: տպ. Մխիթարեան, 1963[4]:
  • Պալեան գերդաստանը, 1981[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003: Հ. 4:
  3. Պողոսյան Եփրեմ Հակոբի (1957)։ Ալլահվէրտեան գերդաստանը =: Die familie Allahwerdian։ Ազգային մատենադարան։ Վիեննա: տպ. Մխիթարեան 
  4. Պողոսյան Եփրեմ Հակոբի (1963)։ Պիլէզիկճեան գերդաստանը =: Die familie Bilezikdjian։ Ազգային մատենադարան։ Վիեննա: տպ. Մխիթարեան 
  5. Պողոսյան Եփրեմ Հակոբի (1981)։ Պալեան գերդաստանը = Geschichte der familie Balian։ Ազգային մատենադարան։ Վիեննա: Տպ. Մխիթարեան 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370 CC-BY-SA-icon-80x15.png