Երևանի գոգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի գոգավորություն, գոգավորություն Հայաստանում, Արարատյան գոգավորության հյուսիս֊արևելյան մասում, Հրազդանի միջին հոսանքում։ Սահմանափակված է Քանաքեռի և Նուբարաշենի սարավանդներով և Նորքի ու Կոնդի բարձունքներով։ Բարձրությունը 900֊1200 մ։ Տարածված են տարբեր գույների տուֆեր, ինչպես նաև հզոր շերտերով բազալտներ։ Կլիման շոգ է՝ օդի ամառվա 25,5° միջին ջերմությամբ։ Երևանի գոգավորության միջով հոսում է Հրազդան գետը։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 300֊350 մմ։ Ոռոգվում է Հրազդան գետի և Նորքի, Արտաշատիի, Շահումյանի, Դալմայի ու մյուս ջրանցքների ջրերով։ Ստեղծված են մի շարք արհեստական ջրամբարներ։ Երևանի գոգավորության տարածքի մեծ մասը զբաղեցնում են քաղաքն ու հարավ֊արևմտյան քաղաքամերձ շրջանները[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 230 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 582