Նուբարաշենի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նուբարաշենի սարավանդ, Նուբարաշենի սարահարթ, սարավանդ Երևանից հարավ-արևելք։ Զբաղեցնում է Արարատյան դաշտի կենտրոնական մասը, Արտաշատի ջրանցքի ձախափնյակում[1]։ Բարձրությունը 800-1300 մ է։ Կազմված է անթրոպոգենի գլաքարերի ու տեղակուտակ նստվածքների 20-70 մ հաստությամբ շերտախմբերից։ Մասնատված է մինչև 100 մ խորությամբ սելավաբեր հովիտներով։ Լանդշաֆտը չոր տափաստանային, կիսաանապատային է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 91 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png