Jump to content

Երրորդ հարվածային բանակի զինվորների կոթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երրորդ հարվածային բանակի զինվորների կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Ստեղծում1975
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրTamanskaya street, Moscow? և Մոսկվա
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն

Երրորդ հարվածային բանակի զինվորների կոթող (ռուս.՝ Монумент воинам Третьей ударной армии), զինվորական հուշահամալիր Մոսկվայում, Սերեբրյանի Բորում, Թամանյան փողոցում։ Բացվել է 1975 թվականի ապրիլի 27-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանի հեղինակը մոսկվացի նկարիչ Ա. Ա. Անդրեևն է[1]։ Հուշարձանը պատկանում է «քաղաքային քանդակ» կատեգորիային[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց Մոսկվայի Սերեբրյանի Բորում է 1941 թվականի դեկտեմբերին ձևավորվել 3-րդ հարվածային բանակը, և այստեղից էլ սկսվել է նրա մարտական ուղին։ Մեծ ուղղանկյունաձև ստելայի տեսքով հուշահամալիրը ճարտարապետական եռապատկեր է։ Կենտրոնական մասում՝ մուրճ և մանգաղով ուրվագծային հնգաթև աստղ է, որը պատրաստված է չժանգոտող պողպատից[3]։ Աջից բետոնե պատին ցուցադրված է 3-րդ հարվածային բանակի մարտական ուղին Սերեբրյանի Բորից մինչև Բեռլին։ Ձախ կողմում ցուցանակ է, որի վրա գրված է. «Այստեղ՝ Սերեբրյանի Բորում, 1941 թվականի դեկտեմբերին տեղակայվում էր 3-րդ հարվածային բանակի շտաբը, որի զորքերը մասնակցել են թշնամու ջախջախմանը Մոսկվայում, ազատագրել են Կալինինի և Պսկովի մարզերի, Խորհրդային Լատվիայի և Լեհաստանի քաղաքներ ու բնակավայրեր, 1945 թվականին գրոհել են Բեռլինը և Հաղթանակի դրոշը պարզել Ռայխստագի վրա»[1]։ Հորինվածքը շրջանակված է Գեորգիևյան ժապավեններով։

Ավելի ուշ հուշահամալիրից ձախ տեղադրվել է 1942 թվականի նմուշի ԶիՍ-3 հրանոթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Воинам Третьей Ударной армии» памятный знак // Москва: Энциклопедия / Глав. ред. А. Л. Нарочницкий. — М. : Советская энциклопедия, 1980. — 688 с. — 200 000 экз.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. Кожевников Р. Ф. Воинам 3-й ударной армии // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.