Երվանդ Տեր-Մոսիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Տեր-Մոսիկյան
ԿեղծանունՎանատուր
Ծնվել է1912
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Միլանի համալսարանի միջազգային բժշկական դպրոց (1941)
Մասնագիտություննկարիչ

Երվանդ Տիգրանի Տեր-Մոսիկյան (1912, Խարբերդ, Օսմանյան կայսրություն), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ընդունվել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը։ 1941 թվականին ավարտել է Միլանի բժշկական ինստիտուտը։ Այստեղ 1942 թվականին կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը։ Որպես արվեստագետ օգտագործել է «Վանատուր» կեղծանունը։ Ապրել և ստեղծագործել է Իտալիայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան