Երջանիկ Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանիկ Աբգարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1940(1940-02-08)
ԾննդավայրԱրգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2020(2020-05-07)[1] (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1968)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՀՇ
 Erjanik Abgaryan Վիքիպահեստում

Երջանիկ Ավետիսի Աբգարյան (փետրվարի 8, 1940(1940-02-08), Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2020(2020-05-07)[1]), հայտնի քաղաքական և պետական գործիչ, գիտնական, ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 8-ին, Աշտարակի շրջանի Արգել գյուղում։ Հայրը՝ Ավետիք Աբգարյանը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ 1943 թվականին «Մալայա Զեմլյայում»։ 1958-1963 թվականներին որպես խառատ աշխատել է Երևանի կաբելի և սարքաշինության գործարաններում։ 1963-1968 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտական բաժինը։ 1968-1970 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Ղրղզստանում տեղակայված ռազմական օդային բազայում որպես արաբերենի ռազմական թարգմանիչ։ 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող։ Այդ ընթացքում, 1971-1972 թվականներին աշխատել է նաև Հարավային Եմենի Ադեն մայրաքաղաքում որպես խորհրդային ընկերություններից մեկի թարգմանիչ։

Երջանիկ Աբգարյանը եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում։ Դեռ 1987 թվականին Լեռնային Ղարաբաղի հարցով ծավալված ընդհանուր ստորագրահավաքի կազմակերպիչներից ու իրականացնողներից էր։ 1988 թվականին Շարժման սկզբից ղեկավարում էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի «Ղարաբաղ» ենթակոմիտեն, ապա համակարգում էր ԳԱ գիտական ինստիտուտների «Ղարաբաղ» ենթակոմիտեների աշխատանքը։ 1988 թվականի հոկտեմբերից Դավիթ Շահնազարյանի, Ավետիք Իշխանյանի, Արշակ Սադոյանի, Ալբերտ Բաղդասարյանի, Սմբատ Հակոբյանի հետ միասին ընդգրկվել է գաղտնի «Ղարաբաղ» կոմիտեի կազմում։ Գաղտնի այս կոմիտեն հաջողությամբ ղեկավարեց Ղարաբաղյան շարժումը մինչև 1989 թվականի մայիս՝ հիմնական «Ղարաբաղ» կոմիտեի կալանքի տակ գտնված 6 ամիսների ընթացքում։

1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր[2], Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ։ 1990-1991 թվականներին եղել է Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ՀՀՇ ջոկատների գործողությունների համակարգող։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, մասնավորապես, Էրքեջ և Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։ 1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ Մաքսային վարչության պետ։ Ստեղծել է անկախ Հայաստանի մաքսային համակարգը, հեղինակել հանրապետության մաքսային օրենսդրությունը։ 1995-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ[3][4]։ «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հ/կ-ի հիմնադիր անդամներից է։

Մեջբերումներ Երջանիկ Աբգարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է»[5] :

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի 50-ական թվականների հողային ռեֆորմը։
  2. «Մուսուլման եղբայրների» շարժումն ու գաղափարախոսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Երջանիկ Աբգարյանը
  2. «National Assembly of RA». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. ««Երջանիկ Աբգարյան» - նշված հոդվածները».
  4. «Абгарян Ерджаник Аветисович». www.great-people.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Text "Биографии великих людей" ignored (օգնություն)
  5. «Երջանիկ Աբգարյան. «Օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է». «Չորրորդ իշխանություն»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանիկ Աբգարյան» հոդվածին։