Ավետիք Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Իշխանյան
Ծնվել էփետրվարի 25, 1955(1955-02-25) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և Երևանի պետական համալսարան (1977)
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտություներկրաբան և իրավապաշտպան
Ծնողներհայր՝ Ռաֆայել Իշխանյան

Ավետիք Ռաֆայելի Իշխանյան (փետրվարի 25, 1955(1955-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իշխանյանը ծնվել է 1955 թվականին՝ Երևանում։ Հայրը հայտնի լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանն է, մայրը Վահան Չերազի դուստր՝ մանագիտությամբ լեզվաբան՝ Բյուրակն Չերազը։ Ավետիք Իշխանյանը 1972 թվականին ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19-ը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականները սովորել է Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժնում։

1977-1984 թվականներին աշխատել է Երևանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ սկզբում որպես որպես ինժեներ, ապա՝ ավագ գիտաշխատող, այնուհետև պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ[2]։

1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։

Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը[3]։

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ[4]։

1996 թվականին համախոհների հետ հիմնադրել, այժմ էլ ղեկավարում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը[1]։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Armhels | Human rights in Armenia». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 «168.am ինտերնետային կայք». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «ՀՀՇ տեղական խորհուրդների նախագահները 1989 թվականին | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. ««Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»-ի և ՀՀՇ հանրապետական խորհրդի կազմը. 1989 թվական | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.