Երկու օվկիանոսների ակվարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Երկու օվկիանոսների ակվարիում
Two Oceans Aquarium entrance.jpg
Տեսակհանրային ակվարիում, recreational dive site? և inland dive site?
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՏեղագրությունՔեյփթաուն
Հիմնադրված էնոյեմբերի 13, 1995
Պաշտոնական կայք

Երկու օվկիանոսների ակվարիում (անգլ.՝ Two Oceans Aquarium), Հարավային կիսագնդի խոշորագույն ակվարիումը (Քեյփթաուն, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Ակվարիումը տեղակայված է Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու, որտեղ միախառնվում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերը։ Ակվարիումը գտնվում է Քեյփթաունի «Վիկտորիայի և Ալֆրեդի» (Victoria & Alfred Waterfront) ծովափում։

Բացվել է 1995 թվականի նոյեմբերի 13-ին։ Համարվում է աշխարհի խոշորագույն ակվարիումներից մեկը[1]։ Ավելի քան 30 ավազաններում լողում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների 300 տեսակներ, ինչպես նաև բազմաթիվ անողնաշարավոր կենդանիներ (հողմածաղիկներ, մեդուզաներ, ճիճուներ (Lamellibrachia), երկփեղկանիներ, փորոտանիներ և խեցգետնանմաններ։ Հատուկ ատրակցիոնները տեղավորում են 2 միլիոն լիտր Open Ocean Tank, որտեղ կարելի է տեսնել շնաձկներ և կատվաձկներ, և Living Kelp Forest (ջրիմուռների անտառ), որը արտացոլում է ծովափի կենդանական աշխարհը։ Պինգվիններով և փոկերով ավազե լողափում նմանակվում է հրվանդանի տեղատվությունը և մակընթացությունը։

«Երկու օվկիանոսների ակվարիումում» լայնորեն ցուցադրվում են հարավաֆրիկյան ափամերձ գոտիներում բնակվող կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]