Երկու սոճի և հարթ հեռաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու սոճի և հարթ հեռաստան
տեսակթղթագլան
նկարիչՉժաո Մենֆու
տարիմոտ 1310
բարձրություն26,8 սանտիմետր
լայնություն107,5 սանտիմետր
ստեղծման վայրՉինաստան[1]
ժանրբնանկար[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

«Երկու սոճի և հարթ հեռաստան» (չինարեն՝ 雙松平遠), ձեռագիր թղթագլան` ստեղծված 1310 թվականին չինացի նկարիչ Չժաո Մենֆուի կողմից։ Թղթագլանի վրա պատկերված է բնանկար սոճիներով, իսկ մի մասն էլ լրացված է գեղագրությամբ։ Ստեղծագործությունը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում, որտեղ նկարը տեղափոխվել է 1973 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշորամասշտաբ բնանկարն ունի զգալի ազատ տարածություն, մարմնավորում է հեղաշրջում չինական գեղանկարչության մեջ[3][4]։ Հավանաբար, Չժաո Մենֆուն ոգեշնչվել է 11-րդ դարի անվանի վարպետ Գո Սիի «Հին ծառեր և հարթ հեռաստան» ստեղծագործությամբ (ստեղծվել է մոտ 1080 թվականին), քանի որ այդ թղթագլանն ինչ որ ժամանակ գտնվել է Չժաոի հավաքածուում։ Ապացույցը համարվում է հիշատակարանը, որը գրվել է անձամբ իր կողմից։ Չժաո Մենուֆը կրճատեց Գո Սիի «գեղանկարչական» ստեղծագործությունը մինչև լակոնիկ նկար, որը կատարել էր վայելչագրական վրձինով[3]։ Այսպիսով, նկարիչը մերժում է երեակայական վերարտադրությունը, որը նա գերադասում էր արտահայտիչ գրաֆիկական ստվերագծերից[3]։ Իր նվիրվածությունը նոր մոտեցմանը նա ընդգծում է թղթագլանի ձախ մասում արված մակագրությամբ, որտեղ նա պարզորոշ բացատրում է, որ իր ստեղծագործության էությունը կայանում է ոչ միայն բնանկարում[3]։ Մակագրության եզրափակիչ մասում ասվում է. «Այն, ինչ ես նկարում եմ, չի կարող համեմատվել անցյալի վարպետների ստեղծագործությունների հետ, բայց համեմատելով ժամանակակից նկարների հետ, ես համարձակվում եմ ասել, որ իմ աշխատանքները լիովին տարբեր են»[5]։ Պետք է նշել, որ թղթագլանի մակագրությունը ինքնին իր մեջ կրում է նորարարական գծեր, առաջին անգամ մակագրությունը դառնում է կոմպոզիցիայի բաղկացուցիչ մաս, լրացնելով նկարի մակերևույթը և ստեղծելով կոմպոզիցիոն հավասարակշռություն պատկերելով սոճիներ թղթագլանի հակառակ կողմում (16-րդ դարի չինացի նկարիչների ստեղծագործություններում մակագրությունները մեծ մասամբ մնում էին նկարի շրջանակից դուրս)[4]։ Չժաո Մենֆին թողեց Գո Սիի կոմպոզիցիան, բայց նկարի ստեղծման ժամանակ օգտագործեց այլ տեխնիկա, որից բնանկարը դարձավ ավելի պակաս դրամատիկ, ավելի մեկուսացված և հանգիստ[4]։ Չժաո Մենֆիի բնանկարը այլևս չէր համարվում մոնումենտալ ներդաշնակության և կարգի մարմնացում[4]։ Այն տեղում, որտեղ Գո Սիի մոտ զետեղված էին համաշխարհային ներդաշնակությունը խորհրդանշող լեռները, Չժաո Մենֆիի մոտ գտնվում էին խոնարհված սոճիները[4]։ Երկու նկարիչներն էլ օգտագործել են հեռանկարային հարթակը։ Չժաո Մենֆիի ստեղծագործություններում այն դառնում է ոչ միայն մեկուսացման և միանձնության մարմնավորում, այլև արտահայտում է նկարչի անձնական ապրումները պատմական իրադարձությունների համատեքստում[4]։ Ոճաբանական տեսանկյունից «Երկու սոճենի և հարթ հեռաստան» թղթագլանը իրենից ներկայացնում է Չժաո Մենֆիի խորը իմացության սինթեզը, անցյալի մեծ վարպետների կողմից կիրառված գեղանկարչության ոճի և վայելչագրության տեխնիկայի վերաբերյալ[4]։

Բոլոր նորարարական հատկանիշներով հանդերձ, պատկերման առարկան մնացել է ավանդական։ Սոճիները Չինաստանում համարվում էին գոյատևման խորհրդանիշ և հաճախ էին հայտնվում նկարիչների աշխատանքներում[3]։ Չժաո Մենֆիի թղթագլանը կարելի է մեկնաբանել որպես նկարչի և ընդհանուր առմամբ չինական մշակույթի գոյատևման խորհրդանիշ, մոնղոլական օկուպացիայի պայմաններում[3]։ Սոճիները հայտնվել են Չժաոի ավելի վաղ շրջանի նկարներում և բանաստեղծություններում։ Բանաստեղծություններից մեկում սոճին ներկայացված է որպես ճշմարտության խորհրդանիշ[3]։ Թղթագլանում պատկերված սոճիները դառնում են հավասարակշռության և ամբողջականության կերպար և լիովին արտահայտում նկարչի ինքնությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/40508
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «元 趙孟頫 雙松平遠圖 卷 Twin Pines, Level Distance». The Metropolitan Museum of Art.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Shane McCausland Zhao Mengfu: Calligraphy and Painting for Khubilai's China. — Hong Kong University Press, 2011. — 431 p.
  5. «Twin Pines, Level Distance (雙松平遠)».