Երկնքով՝ ոտաբոբիկ
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 92 րոպե[1] |
«Երկնքով՝ ոտաբոբիկ» (ռուս.՝ «По небу босиком»), Սուլթան Խաժիրոկոյի ֆիլմը, որը նկարահանվել է ռոմանտիկ տրագիկոմեդիայի ժանրում[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 17-ին[3]։ Հետխորհրդային Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է Կովկասում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կովկասում։ Կապելլա անունով մի աղջիկ, որին արվեստի մեծ սիրահար իր հայրն այդպես է անվանել Սիքստինյան կապելլայի պատվին, վերադարձել է Մեծ Բրիտանիայից՝ հայրենիքում ուսումը շարունակելու համար։ Այստեղ նա անմիջապես դառնում է համակուրսեցիների ուշադրության առարկան, հատկապես երկու ընկերների՝ Բիտի և Ռուսլանի։ Սկզբում նրանք պարզապես փորձում են նորեկին։ Նրանց սովորական զվարճանքը «դիմացկունության փորձությունն» անցկացնելն է․ նրանք գրազ են գալիս, թե որքան կդիմանա աղջիկը՝ նախքան ղեկավարությանը բողոքելը (կբերի ծնողներին, կհեռացնա)։ Ֆիլմը պատմում է Բիտի (Կոկաևի) և Կապելլայի (Կարագուլովա) հարաբերությունների մասին։ Բայց այս անգամ Բիտան և Կապելլայի միջև ծնվում է փոխադարձ համակրանք, որը վերաճում է իսկական զգացմունքի։ Երիտասարդ զույգի կյանքում տեղի են ունենում փորձություններ, որոնք ստիպում են նրանց արագ հասունանալ…
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Սուլթան Խաժիրոկո, երաժիշտ, կատարող և կլիպմեյքեր[4], Հարավային Օսիայի, Ադիգեայի և ԿԿԲՀ վաստակավոր արտիստ[5][6], 2015 թվականի դեկտեմբերից՝ նաև Հյուսիսային Օսիայի վաստակավոր արտիստ[7]
- Պրոդյուսերները՝ Ռեզուան Կարդանով և Ասլան Բեզիրով
- Գլխավոր բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Սյուտկին
- Գաֆեր՝ Իգոր Գրիցիկ
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալան Կոկաև – Բիտ
- Միլանա Կարագուլովա – Կապելլա
- Արսենուկո Մասաև – Ռուսլան
- Սուլթան Խաժիրոկո – Բորիս
- Վալենտին Կամերգոև – Ասլան Հասանովիչ
- Ռոզա Բայզուլաևա – Կապելլայի տատը
- Ֆաթիմա Մամաևա – Կապելլայի մայրը
- Յուսուպ Օմարով – Ֆարիզ
- Սատի Կազանովա – Բիտի մայրը
- Եֆրեմ Ամիրամով – քեռի Գերցել
- Նատալյա Գուլկինա
- Ռուստամ Սաիդահմեդով – Ռուստամ
- Լարիսա Կյարովա – մորաքույր Ալիա
- Ասլան Կարդանով – Բիտը մանուկ հասակում
- Մագոմեդ Չեմաև – Բորիսը մանուկ հասակում
- Բասիր Շիբզուխով
- Էլդար Դիմով – դեկան
- Ալիմ Կունիժև – Բրյուս Լի
- Կանտեմիր Աֆաունով – անհաջողակ
- Օլեգ Գուսեյնով – Ասլան Հասանովիչի օգնականը
- Բորիս Կոժարով – Ազիֆ պապ
- Ահմեդ Բոզիև – պատկերասրահի տերը
Նկարահանման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հետխորհրդային ժամանակաշրջանում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է Հյուսիսային Կովկասում[8]։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2014 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր։ Ֆիլմը գրեթե լիովին նկարահանվել է նկարահանող խմբի սեփական գումարով՝ առանց բյուջետային միջոցների կամ խոշոր ներդրողների ներգրավման[9]։ Ֆիլմի սյուժեն կապված չէ որոշակի տեղանքի հետ, այն նկարահանվել է Հյուսիսային Կովկասի գրեթե բոլոր հանրապետություններում, ինչպես նաև Ստավրոպոլի երկրամասում (Պյատիգորսկ) և Թուրքիայում (Ստամբուլ)[10]։ Ֆիլմը պարունակում է լայնածավալ պարային տեսարաններ, որոնց նկարահանումներին ներգրավվել են այնպիսի համույթներ, ինչպիսիք են՝ «Կաբարդինկա», «Կալիստո»[11]։ Որպես պարուսույց հանդես է եկել գլխավոր դերակատար Ալան Կոկաևը[12]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նշում են ֆիլմի ստեղծողները, և անկախ նրանցից՝ քննադատությունը, ոճական տեսանկյունից ֆիլմը հնդկական կինոյի բոլիվուդյան ավանդույթները ռուսական, կովկասյան հող տեղափոխելու փորձ է[9][13]։
Յուլիա Ավակովան ֆիլմը գնահատել է որպես երիտասարդ ռեժիսորի հաջողություն։ Ֆիլմի սյուժեն նա բնութագրել է որպես ժամանակակից և Հյուսիսային Կովկաս տեղափոխված դասական պատմություն «երկու երիտասարդների սիրո մասին, որոնք դիմակայում են մերձավորների հակազդեցությանը» և «Երկնքով ոտաբոբիկ» ֆիլմն անվանել առաջին կինոնկարը, որը պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում Կովկասի երիտասարդ բնակիչների հոգիներում, որոնք մեծացել են իրենց հայրենիքի համար շատ բարդ ժամանակներում, այն հազվադեպ, եթե ոչ ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆում միակ ողջախոհ ֆիլմն է սիրո մասին[13]։
Դերասանական խաղի որոշակի պարզամտությունը, Ավակովայի կարծիքով, լիովին փոխհատուցվում է հերոսների բնականությամբ, վառ կերպարներով և ընտրված «բոլիվուդյան» ձևաչափի շրջանակներում՝ ժողովրդական պարերի բեմադրության վարպետությամբ։ Ֆիլմի ակնհայտ թերությունների թվին, որոնք, ըստ երևույթին, արվել են ավելի մեծ լսարան նվաճելու հաշվարկով, նա նշել է ժամանակակից երիտասարդական քաղաքային մշակույթի տարրերի ոչ այնքան հաջող օգտագործումը, և «ստերիլ» ձայներով կատարված անդրկուլիսյան հնչյունավորումն առանց հերոսներից ակնկալվող կովկասյան առոգանության[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сюжет KavkazTV95
- ↑ «Фильм «По небу босиком», снятый на Северном Кавказе, выйдет в октябре 2015» (ռուսերեն). Кавказ Инфо. 10.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Фатима Кучиева (2015 թ․ նոյեմբերի 13). «По небу босиком». Градус Осетии.
- ↑ «Исполнители: Султан-Ураган». 9volna.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Султан Ураган представляет первую полнометражную художественную киноленту». adigeatoday.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Автор фильма «По небу босиком» Султан-Ураган стал заслуженным артистом Северной Осетии». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Сергей Евсеев По небу босиком // Открытая газета. — 2015. — № 50 (693).
- ↑ 9,0 9,1 Sputnik. «"По небу босиком": первый кавказский блокбастер XXI века». sputnik-ossetia.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Ефрем Амирамов сыграл в фильме» (ռուսերեն). FM-Продакшн. 05.08.2014. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «По небу босиком» (ռուսերեն). РИА Кабардино-Балкария. 14.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Алан Кокаев Արխիվացված 2015-09-04 Wayback Machine на сайте Театра «Школа драматического искусства»
- ↑ 13,0 13,1 13,2 Юлия Авакова (2015 թ․ դեկտեմբերի 17). «Вышел первый за последние двадцать лет крупный северокавказский фильм». Кинократия. Российская газета. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|