«Երկար գիշեր» (պարս.՝ در امتداد شب), պարսկական ֆիլմ՝ նկարված 1977 թվականին[1]։ Գլխավոր դերակատարը պարսիկ հայտնի երգչուհի և դերասանուհի Գուգուշն է[2]։ Սա վերջին ֆիլմն էր Գուգուշի մասնակցությամ Իրանում, քանի որ մի քանի ամիս անց այնտեղ տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը և այաթոլլան արգելեց Գուգուշի գործունեությունը։ Փաստացի դերասանուհին գտնվում էր տնային կալանքում։ Սակայն այս ֆիլմը մեծ ճանաչում գտավ ԽՍՀՄ ամբողջ տարածքում։
Ֆիլմը նվիրված է հայտնի երգչուհու և սովորական պատանու սիրո պատմությանը։ Սիրահարված Բաբեկն ամեն ինչ անում էր, որ հայտնի երգչուհու ուշադրությունը գրավեր։ Նա մի քանի անգամ նույնիսկ սիրո խոստովանություն է անում երգչուհին և ի վերջո Փարվանեն իրոք սիրահարվում է պատանուն։ Երկար ժամանակ Փարվանեն չգիտեր, որ Բաբեկն անբուժելի հիվանդ է։ Երբ ճշմարտությունը բացահայտվեց, նա զոհաբերում է իր կարիերան և որոշում է տղային տանել Ֆրանսիա բուժվելու։ Ավաղ արդեն ուշ էր. Փարիզի ճանապարհին ինքնաթիռում Բաբեկը մահանում է աղջկա ձեռքերի մեջ...