Երեսնակ դեղատու
Երեսնակ դեղատու | |
![]() Երեսնակ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Տրիբա | Sanguisorbeae |
Ենթատրիբա | Agrimoniinae |
Ցեղ | Agrimonia |
Տեսակ | Երեսնակ դեղատու (A. eupatoria) |
Միջազգային անվանում | |
Agrimonia eupatoria |
Երեսնակ դեղատու (լատ.՝ Agrimonia eupatoria), դժնիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստ կոճղարմատով և ուղղաձիգ պարզ ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-120 սմ է։ Կոթունավոր, ընդհատ փետրաձև տերևները անհարթ մակերեսով են։ Առանձին տերևիկները ձվաձև են, ատամնեզր, վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ սպիտակավուն և խիտ մազիկներով ծածկված։ Ցողուների գագաթներին՝ հասկանման ծաղկաբույլերում, հավաքված են հնգանդամ, ոսկեգույն-դեղին պսակաթերթիկներով ծաղիկները։ Կարթաձև փշերով պատված պտուղները սերմիկներ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտու մարգագետիններում, անտառաեզրերին, թփուտներում, ճանապարհների եզրերին, դաշտերում։ Հանդիպում է Հայաստանի բոլոր մարզերում։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են երեսնակի վերգետնյա մասը, ծաղիկներն ու արմատները։ Օգտագործում են նաև որպես ներկանյութ բրդյա իրերն ու գործվածքները ոսկեգույն-դեղին ներկելու համար[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|