Երեզի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեզի ճակատամարտ
Վահանանց պատերազմ
Թվական ամառ, 484 թվական
Վայր Երեզ, Արշամունիք, Տուրուբերան, Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Արդյունք հայերի հաղթանակ
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Սասանյան Պարսկաստան Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Մարզպանական Հայաստան Վահան Մամիկոնյան Սասանյան Պարսկաստան Շապուհ Միհրան

Երեզի ճակատամարտ, ռազմական բախում Հայկական մարզպանության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 484 թվականի ամռանը Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ճակատամարտը, Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղի մոտ իր զորքով հաստատվում է Վահան Մամիկոնյանը, որպեսզի 2 օրով հանգիստ տա իր զորքին։ 484 թվականի ամռանը գյուղի մոտ տեղի է ունենում ճակատամարտը, որի ժամանակ հայկական զորքը կոտորում և պարտության է մատնում պարսկական բանակին։ Ճակատամարտում զոհվում է սեպուհ Գաբաղ Գաբեղյանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ղազար Փարպեցի, ձբ․
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 214 — 992 էջ։