Երազ (Պիկասոյի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Երազ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1932
բարձրություն130 սանտիմետր
լայնություն97 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
հավաքածումասնավոր հավաքածու
սեփականատերՍթիվեն Ա. Կոհեն[1]

«Երազ» (ֆր.՝ Le Rêve, անգլ.՝ The Dream) Պաբլո Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկը։ հեղինակն այն վրձնել է սյուռեալիզմի ժամանակաշրջանում՝ 1932 թվականին: Նկրիչն ընդամենը մեկ օրում պատկերել է իր 22-ամյա սիրած աղջկան՝ Մարիա-Թերեզա Վալտերին:

Տիրապետման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին 7 հազար դոլարով նկարը գնել են գործարար և կոլեկցիոներ Վիկտոր Գանցն ու իր կինը՝ Սալիին[2]: Նա հիմք է դրել հինգ նկարիչների՝ Պաբլո Պիկասոյի, Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Ֆրենկ Ստելլայի և Եվա Գեսսեի ստեղծագործությունների հավաքածուի 50-ամյակի ձևավորմանը:

Գանցերի մահից հետո (Վիկտորը մահացել է 1987 թվականին, Սալիին՝ 1997 թվականին), հավաքածուն վաճառվել է Քրիստիս աճուրդում՝ 1997 թվականի նոյեմբերի 11-ին: «Երազ» նկարը վաճառվել է 48,4 միլիոն դոլարով՝ դառնալով այդ ժամանակի ամենաթանկ նկարը: Նկարի տերը դարձել է ավստրիացի բանկիր Վոլֆգանգ Ֆլյոտլը: Ամբողջ հավաքածուն վաճառվել է 206,5 միլիոն դոլարով, այն դեպքում, երբ Գանցերների ընտանիքի ներդրած գումարը չի գերազանցել 2 միլիոն դոլարը[3]:

2001 թվականին, ֆինանսական դժվարությունների պատճառով, Ֆլյոտլը նկարը վաճառել է ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուիննին: Գործարքի գումարը փորձագետները գնահատել են 60 միլիոն դոլար:

2013 թվականի մարտի 26-ին «Նյու Յորք Փոստի» հաղորդմամբ, Սթիվ Քոենը 155 միլիոն դոլարով Ուինից գնել է նկարը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]