Երազողը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երազողը
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԻեն Մաքյուեն
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողAnthony Browne?
ՀրատարակչությունJonathan Cape
Հրատարակվել է1995

Երազողը (անգլ.՝ The Daydreamer), 1994 թվականի մանկական վեպ, որի հեղինակը Իեն Մաքյուենն է։ Պատկերազարդվել է Էնթնի Բրոունի կողմից։ Վեպն առաջին անգամ հրատարակել է Ջոնաթան Քեյփը։ Այն հիմնված է «Երազողը» (1966) ֆիլմի վրա, որտեղ երիտասարդ տղան արթմնին երազ է տեսնում և մտնում Հանս Քրիստիան Անդերսենի պատմությունների աշխարհը։ Վեպը համարվում է ՄքԷվանի առաջին կամ երկրորդ գիրքը երեխաների համար, եթե հաշվենք Ռոզ Բլենչի նկարների գիրքը (1985)։ Քննադատները բարձր են գնահատել ՄքԷվանի երևակայությունը, բայց նշել են, որ գիրքն ունի «քաղցր և թեթև» շատ բարձր մակարդակներ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պարունակում է յոթ փոխկապակցված պատմվածքներ մի երիտասարդ տղայի՝ Փիթեր Ֆորչնի մասին, որի արթմնին երազները տանում են նրան տարբեր երևակայական իրավիճակներ։ Նա հայտնաբերում է մի քսուք, որը քսելուց հետո մարդիկ չքանում են, և որի օգնությամբ անհետացնում է իր ընտանիքը։ Չարաճճի տղան հանգում է այն եզրակացության, որ կյանքը երազ է, և ինքը կորցնելու բան չունի և իրեն մնում է միայն արթնանալ։ Նա կերպարանափոխվում է կատվի և կռվում մի թափառաշրջիկի հետ, վերափոխվում է իր փոքրիկ զարմիկին և վայելում երեխա լինելու հաճույքը, պոկում խաղալիքի ոտքերը և ձեռքերը։ Եվ վերջին պատմության մեջ կերպարանափոխվում է հասուն մարդու, որտեղ և հասկանում է, թե որքան անհետաքրքիր է մեծահասակների կյանքը` համեմատած երեխաների հետ։ Նա պատմության սկզբում 10 տարեկան է, իսկ վերջում՝ 12:

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն առաջին անգամ հրատարակել է Ջոնաթան Քեյփը և այն թարգմանվել է մի շարք լեզուներով։ Այն վերահրատարակվել է Վինտաժի կողմից[1] և համարվում է նրա առաջին կամ երկրորդ գիրքը երեխաների համար, կախված նրանից, թե արդյոք Ռոզ Բլենչի (1985) նկարազարդ գիրքը համարվում է մանկական գիրք։ Նշված երկու գրքերն էլ պատկերազարդել է Էնթնի Բրոուը։

ՄքԷվանն իր երեխաների համար կարդում է իր գրած պատմություններն այնպես, ինչպես ինքը գրել է[2]։ Հարցազրույցում նա իր երեխային համեմատել է Փիթերի հետ, ասելով, որ նա «հանգիստ է, գունատ, երազկոտ» և նախընտրում է ունենալ մոտիկ ընկերներ[3]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվա Մարիա Մոութերն իր մագիստրոսական թեզում գրել է, որ «Երազողը» ՄքԷվանի այլ ստեղծագործությունների համեմատ անտեսվել է, քանի որ այն երեխաների համար նախատեսված վեպ է[4]։

Դեյվիդ Մալքոլնը Հասկանալով Իեն Մաքյուենին (2002) աշխատության մեջ գրել է, որ վեպում Փիթերն իր ազատ և անկաշկանդ աշխարհում տեղաշարժվում է հասարակ և ֆանտաստիկ իրադարձությունների մեջ։ Նա դա համեմատում է First Love, Last Rites (1975)-ի հետ, որը ՄքԷվանի կարճ պատմությունների առաջին ժողովածուն էր։ Երկուսն էլ պարունակում են հուզմունք, վախ և ազատ աշխարհներ[5]։

Ընդունելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի վիպասան Դեյվիդ Լիվիթը Նյու Յորք Թայմսում գնահատում է ՄքԷվանի երևակայությունը, բայց միևնույն ժամանակ գրում է, որ «երևակայական հատվածներ» հազվադեպ են հանդիպում, իսկ մեծ մասը նվիրված է «Փիթերի արվարձանային կյանքի ամենօրյա ձախողությունների» նկարագրությանը։ Ավարտելով այս ակնարկը՝ Լիվիթը գալիս է այն եզրահանգման, որ ՄքԷվանը լավագույնս է դրսևորվում, երբ գրում է բոլորի համար, այլ ոչ թե՝ երեխաների[6]։

Փաուլ Թեյլորն The Independentում գրել էր, որ ՄքԷվանի վաղ վեպերը ընդգրկում են «սև և սատանայական» նյութեր, և որ նա «բավականին լրջորեն էր պատրաստվել պահպանելու օգտակարի և հաճելիի բարձր մակարդակը»[7]։

Ռոբերտ Ուինդերը New Statesman-ում վեպը անվանում է «հիանալի մանկական գիրք... որտեղ ծնողների և երեխաների միջև անդունդը ավելի վառ է պատկերված, քան Քավարանում»[8]։ Թոմ Շոնը The New York Times-ում գրել է, որ «գիրքը լավ էր իր Ռոալդ Դահլիին նմանվող չար տեսքով»[9]։

Գիրքն Իտալիաում վաճառքի է հանվել որպես մեծահասակների գիրք, որտեղ այն շատ լավ է վաճառվել[10]։

literacymatters.com-ը գիրքը ներառում է տարրական դպրոցի ուսուցիչների ծրագրի մեջ[11]։

Գիրքը 2008 թվականին Իվան Ջոնսի կողմից ադապտացվել է BBC ռադիոյի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "The Daydreamer" Արխիվացված 2010-12-08 Wayback Machine. ianmcewan.com. Retrieved 8 September 2010. by WebCite on 11 November 2010.
  2. The Daydreamer. Preface.
  3. "Ian McEwan, The Art of Fiction No. 173". The Paris Review. Retrieved 11 November 2010. by WebCite on 11 November 2010.
  4. Mauter, Eva Maria (2006). Subjective Perspectives in Ian McEwan's Narrations. GRIN Verlag. pp. 55–56. 9783640319961
  5. Malcolm, David (2002). Understanding Ian McEwan. University of South Carolina Press. 1570034362
  6. Leavitt, David. "Would You Swap Bodies With A Baby". The New York Times. 13 November 1994. Retrieved 8 September 2010. by WebCite on 11 November 2010.
  7. Taylor, Paul. "Vanishing cream: 'The Daydreamer'". The Independent. 2 October 1994. Retrieved 8 September 2010. by WebCite on 11 November 2010.
  8. Winder, Robert. "Between the acts. Ian McEwan is perhaps the most technically accomplished of all modern British writers, but there is still something missing from his work.". New Statesman. 17 September 2001. Retrieved 8 September 2010. by WebCite on 11 November 2010.
  9. Shone, Tom. "White Lies". The New York Times. 10 March 2002. Retrieved 8 September 2010.
  10. Kellaway, Kate. "Harry Potter goes to China". The Guardian. 23 March 2003. Retrieved 8 September 2010. Archived by WebCite on 11 November 2010.
  11. "Literacy planning for Year 5 – Term 1" Արխիվացված 2011-03-20 Wayback Machine. literacymatters.com. Retrieved 11 November 2010. by WebCite on 11 November 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]