Եվ դարից երկար ձգվում է օրը
Եվ դարից երկար ձգվում է օրը ռուս.՝ И дольше века длится день | |
---|---|
Գրքի հայերեն տարբերակի շապիկը։ «Սովետական գրող», 1983 թիվ | |
Հեղինակ | Չինգիզ Այթմատով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Լեզու | ռուսերեն |
Ներկայացված է | 1980 թիվ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | «Новый мир» ամսագիր |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբեր 1983 |
Թարգմանիչ հայերեն | Սոֆի Ավագյան |
Հրատարակում հայերեն | «Սովետական գրող», գրադարանային մատենաշար. 1983 թիվ, Երևան |
ԳՄՍՀ | 0-253-11595-7 |
OCLC | 255105725 |
Վիքիքաղվածք | Եվ դարից երկար ձգվում է օրը |
«Եվ դարից երկար ձգվում է օրը» (ռուս.՝ И дольше века длится день), Չինգիզ Այթմատովի առաջին վեպը։ Առաջին անգամ հրապարակվել է 1980 թվականին «Новый мир» ամսագրում։ Ավելի ուշ հրատարակվել է «Բքոտ կիսակայարան» վերնագրով։ 1990 թվականին «Знамя» ամսագրում լույս տեսավ «Չինգիզ խանի սպիտակ ամպը» վիպակը, որն հետագայում հիմնական վեպի մասը դարձավ։
Կիսակայարանի նախատիպը գրողը ընտրել է Բայկանուր տիեզերական կայանի մոտ գտնվող Տորետամ կիսակայարանից, որն էլ իր անվանումը ստացել է կից գերեզմանից, որտեղ թաղված է շեյխ Տորե-Բաբան՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքն սկսվում է Գրիգոր Նարեկացու հատվածով. «Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս»։
Հետո անմիջապես վեպը սկսվում է աղվեսի նկարագրությամբ, որը հետևում է երկաթուղու ընթացքին։
Հետո ծեր կինը վազելով գնում է, որպեսզի հայտնի ամբողջ գյուղին հայտնի մարդու՝ Ղազանղապի մահվան գույժը։ Վերջինս վեպի գլխավոր հերոս Բորանլի Եդիգեյի ընկերն էր։ Այսպիսով կազմակերպվում է թաղման արարողությունը։ Սակայն, ընտանիքը և համագյուղացիները գալով գերեզման, տեսնում են, որ այն չկա. դրա տեղում կառուցվել էր տիեզերակայան[1][2]։
Գեորգի Գաչևը գրում է, որ վեպում փաստացի երկու հերոսներ կան՝ Բորանլի Եդիգեյը և Կարանառը՝ իր դաստիարակած ուղտը[2]
2013 թվականին ՌԴ Կրթության և գիտության նախարարությունը «Եվ դարից երկար ձգվում է օրը» գիրքը մտցրեց «100 գիրք դպրոցականների համար» մատենաշարի ցանկ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Человек и его духовная родина в романе «И дольше века длится день»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-17-ին։ Վերցված է 2016-02-10
- ↑ 2,0 2,1 Г. Гачев. Предисловие к «И дольше века длиться день» СПб: Азбука-классика, 2004
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ч. Айтматов. И дольше века длится день. СПб.: Азбука-классика 2004
- Человек и его духовная родина в романе «И дольше века длится день» Archived 2008-05-17 at the Wayback Machine.
- Чингиз Торекулович Айтматов. И дольше века длится день
|