Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը
Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը գերմ.՝ Und der Regen verwischt jede Spur | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
| Թվական | 1972 |
| Լեզու | գերմաներեն |
| Ռեժիսոր | Ալֆրեդ Ֆորեր[1] |
| Պրոդյուսեր | Լուգի Վալդլայտներ |
| Սցենարի հեղինակ | Մանֆրեդ Պուրցեր |
| Դերակատարներ | Ալեքսանդր Ալերսոն, Եվա Քրիստիան, Կոնրադ Գեորգ, Վոլֆգանգ Ռայխման, Ալեն Նուարի, Անիտա Լոխներ, Henry Vahl? և Alf Marholm? |
| Օպերատոր | Եժի Լիպման |
| Երաժշտություն | Erich Ferstl? |
| Մոնտաժ | Յուտա Հերինգ |
| Պատմվածքի վայր | Գերմանիա |
| Տևողություն | 98 րոպե |
«Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը» (գերմ.՝ Und der Regen verwischt jede Spur), Ֆրանսիա-Գերմանիա[2] համատեղ նկարահանված երիտասարդական մելոդրամա-ֆիլմ[3]։ Էկրաններ է բարձրացել 1972 թվականին[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գերմանական ֆիլմում անհաջողությունները ամեն քայլափոխի հետևում են հերոսուհուն, որը միշտ ինչ որ բանի է սպասում անձրևի տակ կանգնած։ Բարձրդասարանցի Քրիստինան ծանոթանում է Ալենի հետ, որն ուսանող էր Ֆրանսիայից։ Նրանց միջև ձևավորվում է զգացմունքներ, սակայն աղջկա էգոիստ և հաշվենկատ հայրը դեմ է այդ հարաբերություններին։ Նրանք որոշում են գաղտագողի ուղևորվել Ֆրանսիա՝ անցկացնելու արձակուրդները և պայմանավորվում են հանդիպել կանխավ որոշված վայրում։ Ցավոք Ալենը չի հայտնվում։ Երկար ժամեր անձրևի տակ սպասելուց հետո ուժասպառ Քրիստինան ընկնում է անծանոթ տղայի ձեռքերի մեջ, որը նրան հասցնում է հիվանդանոց։ Շուտով Քրիստինան ապաքինվում է և իր փրկիչ Մարտինի սերը ստիպում է մոռանալ նախորդ սերը։ Աղջիկը չգիտեր, որ Ալենն իրեն չի լքել, այլ մահացել է ոբերգական ավտովթարի հետևանքով, ինչն առաջացել էր դեպի իրենց հանդիպման վայր գալու ճանապարհին։ Մարտինը տառապում է ահավոր մեղավորության զգացումից, երբ նկատում է, որ ինքն է պատճառն այդ ճակատագրական վթարի, որի արդյունքում մահացավ Ալենը։ Իսկ ֆիլմի վերջում հենց ինքը Մարտինն է ենթարկվում ավիավթարի՝ կասկածելի հանգամանքներում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեն Նուարի - Ալեն
- Անիտա Լոխներ - Քրիստինա
- Մալտե Տորստեն - Մարտին
- Վոլֆգանգ Ռայխման - Կարլ Լուբա, Քրիստինայի հայրը
- Ռութ Մարիա Կուբիչեկ - Իռեն, Քրիստինայի մայրը
- Եվա Քրիստիան - Կարին, Կառլի քույրը
- Մարկուս Հագե - Թեո, Կարինի որդին
- Հենրի Ֆալ - Յենսեն Բրոդերսեն
- Ալֆ Մարհոլմ - Տոյմեր, Մարտինի հայրը
- Ալեքսանդր Ալլերսոն - Դոկտոր Հաուսերման
- Գերտա Վորել - Ալենի մայրը
Նկարահանոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական նկարահանումները կատարվել են Լյուբեկ քաղաքում, ինչպես նաև Մյունխենում և Ֆրանսիայի հարավ-արևելքում։
Պրեմիերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 թվականի նոյեմբերի 16 - Բեռլին
- 1973 թվականի հուլիս - Մոսկվա
- 1979 թվականի ապրիլի 5 - Մեխիկո
- 1979 թվականի մայիսի 31 - Բուդապեշտ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականին մասնակցել է Մոսկովյան VIII միջազգային կինոփառատոնին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «И дождь смывает все следы – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ И дождь смывает все следы (1972), Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին
- ↑ Und der Regen verwischt jede Spur, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Պոստեր
- Նկարներ
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների գերմանական ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1972 ֆիլմեր
- Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական ռոմանտիկ ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Մելոդրամաներ
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր