Եվգենի Ֆյոդորով (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Ֆյոդորով
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1897
ԾննդավայրԿովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 2, 1961(1961-04-02) (64 տարեկանում)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունАнтон Марута, Валентин Плугов, Ев. Ф., землеустроитель А. Марута, З. Фёдоров, Олег Ручьёв և Парткор Е. Ф.
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրերվեպ, վիպակ, ակնարկ և պատմվածք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»

Եվգենի Ֆյոդորով (բելառուս․՝ Фёдоров, Евгений Александрович), խորհրդային գրող, լայնորեն հայտնի է «Քարե գոտի» եռագրությամբ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականի հունվարի 15-ին (27), Վիդզիում (այժմ` Վիտեբսկի մարզ, Բելառուս):

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, գրոհել է Ձմեռային պալատը, քաղաքացիական պատերազմի ժամանակ պարտիզան է եղել Ուրալում, սպիտակգվարդիականների խմբում, Վ. Բլյուխերի ղեկավարությամբ, այնուհետև 1919 թվականին եղել է հեծելավաշտի հրամանատար, դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ: Վիրավորվել է, կոնտուզիայի ենթարկվել:

Կոլտնտեսության կյանքի մասին պատմող «Սողոմոն», «Կոմբայանավարները», «Տրակտորավարուհի Եվլանովան» գրքերի հեղինակն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պաշտպանել է Լենինգրադը որպես Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի գրողների խմբի անդամ. ստացել է մայորի աստիճան:

Հայրենական մեծ պատերազմի թեմայով ստեղծվել են մոտավորապես 300 գեղարվեստական գործեր, այդ թվում` «Սառցե ճանապարհը», ինչպես նաև «Ամպրոպը Շելոնի վրա», «Պարտիզանական պատմություններ», «Լենինգրադի պաշտպանները», «Քաջություն», «Պահակները», «Մահից ավելի ուժեղ» և այլն:

1953-1961 թվականններին ապրել և աշխատել է Ռեպինո գյուղում[1]:

Առավել հայտնի ստեղծագործություններից են «Քարե գոտի» եռագրությունը (1940-1952) և «Երմակ» պատմական վեպը (1955, 2 հատորով):

Մահացել է 1961 թվականի ապրիլի 2-ին, Լենինգրադում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Избранное в двух томах. Л., Лениздат, 1958.
  • Соломонея. Свердловск, 1936
  • Шадринский гусь. Челябинск, 1937.
  • Горная дорога. Роман. Л., 1939.
  • Уральские повести. Л., 1941.
  • Рассказы о Кирове. Л., 1942.
  • Гроза над Шелонью. Роман. Л., 1944.
  • Тайна булата. Челябинск, 1944.
  • Кыштымский зверь. М., 1946.
  • У горы Магнитной. Л., 1949.
  • Каменный пояс. Роман в трех книгах. Л., 1951.
  • Большая судьба. Роман. Барнаул, 1953.
  • Ермак. Роман в двух книгах. Л., 1955
  • Пестрые рассказы. Курган, 1956.
  • Шадринский гусь и другие повести и рассказы. М., 1957
  • Вдоль голубых уральских гор. Роман. Свердловск, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мирецкая М. Писатель, воин, патриот. // Ленинградская здравница, февраль 1988 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бикбулатова К. Ф. Фёдоров Евгений Александрович // Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: био-библ. словарь: в 3 т. / Под ред. Н. Н. Скатова. Т. 3. П—Я — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. — С. 569—571. — ISBN 5-94848-211-1 ; 5-94848-307-X