Եվգենի Սավարենսկի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավարենսկի
Եվգենի Սավարենսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1911 կամ 1911[1] Տուլա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 22, 1980 կամ 1980[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաշարժագետ, երկրաֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ |
Գործունեության ոլորտ | Երկրաֆիզիկա[1] և Երկրաշարժագիտություն[1] |
Ալմա մատեր | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Sergey Solovyov? |
Պարգևներ |
Եվգենի Ֆեոդորովիչ Սավարենսկի (ռուս.՝ Евгений Фёдорович Саваренский, հուլիսի 18, 1911 կամ 1911[1], Տուլա, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1980 կամ 1980[1], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական երկրաֆիզիկոս-սեյսմոլոգ, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1966)։ Ֆ․ Պ․ Սավարենսկու որդին։
1932 թ. ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1950)։ 1931-1933 թթ. աշխատել է ՍՍՀՄ հողժողկոմատի երկրաֆիզիկայի, 1934 թվականից՝ ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիական, ապա ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստուտներում։ 1949 թվականից ղեկավարել է Սովետական Միության սեյսմիկ, կայանների ցանցը, 1956 թվականից ԳԱ նախագահությանը կից սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի նախագահն է, 1970 թվականից՝ Եվրոպայի սեյսմոլոգիական հանձնաժողովի պրեզիդենտը, 1971 թվականից՝ երկրաշարժերի նախանշանների որոնման միջազգային հանձնաժողովի նախագահը։ Սավարենսկիի աշխատանքները վերաբերում են սեյսմիկ ալիքների մեկնաբանման և սեյսմոլոգիայի հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 205)։ |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Տուլա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 22 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ