Եվգենի Լևխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Լևխանյան
Ի ծնեԵվգենի Լևխանյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1907(1907-10-03)
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1964(1964-12-08) (57 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Եվգենի Արշակի Լևխանյան (հոկտեմբերի 3, 1907(1907-10-03), Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1964(1964-12-08), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, թատերական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1927 թվականներին սովորել է Աստրախանի գեղարվեստական ուսումնարանում։ 1929-1936 թվականներին աշխատել է Երևանում, ձևավորել է մի շարք բեմադրություններ, 1936-1941 թվականներին՝ Օրջոնիկիձեում (Վլադիկավկազ1945 թվականից բնակվել է Լվովում, ապա՝ Կիևում։ Ցուցահանդեսների մասնակցել է 1935 թվականից։ 1961 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նամուս»
  • «Գիքոր»
  • «1905 թվական»
  • «Քաջ Նազար»
  • Հնդկաստանի դուստրը»
  • «Անկա»
  • «Հարութ»
  • «Երկու գիշեր»
  • «Լույս և ստվերներ»
  • «Առաջին ճառագայթներ»
  • «Քրդեր և եզդիներ»
  • Սև թևի տակ

Գեղանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կլիմենտ Վորոշիլովի դիմանկարը»
  • «Կոստա Խետագուրով»
  • «Կազակներ»
  • «Էլբրուս»
  • «Իմ բակը»
  • «Կոմբայնը աշխատանքի մեջ»

Ստեղծել է բնանկարների լվովյան շարք։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Ա. Լևխանյան. Բուկլետ-կատալոգ. Երևան, 1961 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Եվգենի Լևխանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.