Jump to content

Եվգենիա Ռատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենիա Ռատներ
Դիմանկար
Ծնվել է1886
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Մահացել է1931
Մահվան վայրԲուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ-հեղափոխական կուսակցություն
 Evgeniya Ratner Վիքիպահեստում

Եվգենիա Մոիսեևնա Ռատներ (ազգանվան տարբերակներ` Էլկինդ, Ռատներ-Էլկինդ, 1886, Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - 1931, Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), քաղաքական գործիչ, սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենիա Ռատները ծագումով քաղքենիական դասից է։ Ծնվել է 1886 թվականին[2], Սմոլենսկի նահանգի զեմստվոյական բժիշկ, ժառանգական պատվավոր քաղաքացի Մոիսեյ Գրիշաևիչ Ռատների ընտանիքում, մայրը` Մարիա Լվովնա Շմերն էր[3][4]։ Ավարտել է Սմոլենսկի կանանց գիմնազիան։ Այնուհետև սովորել է Շվեյցարիայում` Ցյուրիխի համալսարանում։ 1922 թվականին դատարանում տված նրա ցուցմունքի համաձայն ունեցել է թերի բարձրագույն կրթություն[4]։ Այլ տվյալների համաձայն ավարտել է համալսարանը[5][6]։

1902 թվականից սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության անդամ էր։ 1904 թվականի ապրիլի 12-ին ձերբակալվեց Սմոլենսկում, տեղի էսեռների կուսակցության կազմակերպման գործով։ Մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը։ Ժանդարմերիայի վարչակազմի զեկույցներում նշվում է, որպես Սմոլենսկում 1905 թվականի փետրվարի 20-ին անցկացվող ցույցի կազմակերպիչ և մասնակից, ինչպես նաև 1905 թվականի փետրվարի 25-ին Ժողովրդական Տան թատրոնում ելույթ ունեցող։ Դեկտեմբերյան ապստամբության ժամանակ Մոսկվայում մարտնչել է Պրեսնյայի և Պրոխորովկայի բարիկադների վրա։ Էսեռների կուսակցության Հյուսիս Արևմտյան մարզային կոմիտեի կազմակերպիչ և անդամ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Պետրոգրադում և Մոսկվայում ակտիվորեն զբաղվել է կուսակցական աշխատանքներով։ Ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր, եղել է Ռուսաստանի Հանրապետության ժամանակավոր խորհրդի (Նախախորհրդարան) անդամ, հարել է էսեռների կուսակցության ձախ կենտրոնին[7]։ 1917 թվականի դեկտեմբերին սոցիալիստ–հեղափոխականների կուսակցության IV համագումարում ընտրվել է կուսակցության Կենտկոմի անդամ, մտել բյուրոյի կազմի մեջ։ 1918 թվականի ամռանը եղել է ընդհատակյա աշխատանքում, ղեկավարել է Կենտկոմի Մոսկովյան բյուրոն։ 1919 թվականի օգոստոսին եղել է Միասնական պետական արխիվային ֆոնդի Մոսկովյան բաժամունքի VIII մասնաճյուղի կառավարիչը[8]։ 1919 թվականի հոկտեմբերի 9-ին ձերբակալվել է Մոսկվայում, հետագայում ազատ է արձակվել[6]։

Եվգենիա Ռատները Բուտիրսկայա բանտում, 1922.

1920 թվականին կրկին ձերբակալվել է, տեղափոխվել Բուտիրկայի բանտ, որտեղ գտնվել է իր երեք տարեկան երեխայի, Ալեքսանդրի հետ միասին։ 1921 թվականի մայիսի 10-ին բաց նամակ է ուղարկել Ֆելիքս Ձերժինսկուն, խորհրդային բանտում անչափահաս երեխայի իրավունքների ոտնահարման վերաբերյալ[9]։

1922 թվականի օգոստոսի 7-ին սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության դատավարության ընթացքում Համառուսական Կենտգործկոմին կից Գերագույն Հեղափոխական տրիբունալի կողմից դատապարտվեց մահապատժի և տեղափոխվեց Լյուբլյանկայի ներքին բանտ։ 1922 թվականի օգոստոսի 8-ին Համառուսական Կենտգործկոմի նախագահության կողմից վճռի ի կատար ածումը հետաձգվեց։ Նրան պահում էին ՊՔՎ-ի Ներքին բանտում, խիստ ռեժիմի կալանքի տակ։ 1923 թվականի մարտին և հուլիսին հացադուլ կազմակերպեց։ 1924 թվականի հունվարի 14-ին գնդակահարությունը փոխարինվեց 5 տարվա ազատազրկմամբ։ 1925 թվականի սկզբին 6–ից մինչև 13 տարեկան 3 երեխաների հետ 3 տարով աքսորվում է Արխանգելսկի նահանգի Պեչորայի ուեզդի Ուստ-Ցիլմա գյուղ, աքսորավայրում նա պատիժը կրում է Բորիս Իվանովի (1890—1938) և Միխայիլ Ցետլինի (1890—1937) հետ միասին[10]։ 1925 թվականի հունվարին նա անցկացրեց 9-օրյա հացադուլ, որից հետո մոր` Մարիա Լվովնայի և երեք երեխաների հետ տեղափոխվեց Սամարղանդ։ Այստեղ նա աշխատում էր որպես տնտեսագետ[11] և հրատարակեց տեղական արտադրության հարցերի վերաբերյալ գիրք։ 1930 թվականի մարտի 6-ին Էսեռների տաշքենդյան խմբի անլեգալ ժողովում քննարկվեց Սամարղանդ աքսորված ՍՀԿ Կենտկոմի անդամներ Եվգենի Ռանտերի և Նիկոլայ Իվանովի, վարքագծի հարցը, նրանց մեղադրելով ոչ կուսակցական վարքագծի համար, որն արտահայտվում է կոմունիստական մամուլի հետ համագործակցությամբ[12]։

1925 թվականին Ռատները բանտից դուրս եկավ ծանր ուռուցքաբանական հիվանդությամբ։ 1930 թվականին տեղափոխվում է Մոսկվա, Բուտիրկայի բանտային հիվանդանոց, որտեղ էլ մահանում է 1931 թվականի գարնանը, քաղցկեղից[6], այլ տվյալներով քաղցկեղի հետ կապված վիրահատության հետևանքով։

  • Առաջին ամուսին` էսեռ Լև Մոիսեևիչ Էլկինդ[13]։
    • Երեք երեխաներ` որդի, դուստր և որդի Ալեքսանդրը (ծնված 1918)
  • Երկրորդ ամուսին` Ալեքսանդր Պավլովիչ Ստրուժինսկի (1892—1937 կամ 1938), էսեռ, այնուհետև սոցիալիստ-հեղափոխական (փոքրամասնության)[13]։
  • Եղբայր` Ալեքսանդր Մոիսեևիչ Ռատներ, էսեռ, մահացել է 1918 թվականին Պետրոգրադում, ի պաշտպանություն Սահմանադիր ժողովի կազմակերպված ցույցի ժամանակ, կարմիր բանակայինների արձակած կրակոցներից[14]։
  • Եղբայր` Գրիգորի Մոիսեևիչ Ռատներ, նախկին էսեռ, ելույթ է ունեցել 1922 թվականին էսեռների Կուսակցության դատավարության ընթացքում, դատապարտել է իր նախկին ընկերներին, այդ թվում քրոջը, 1938 թվականին ռեպրեսիայի է ենթարկվել[14]։
  • Եղբայր` Լև Մոիսեևիչ Ռատներ, վիրաբույժ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] По другим не подтверждённым данным в Ленинграде
  2. По другим сведениям 1885
  3. «ГЕНЫ ХИРУРГИИ: ОТ ОТЦА К СЫНУ | Медицина Российской Федерации» (ռուսերեն). www.medicinarf.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 Костин Н. Д. Десять покушений на Ленина. Отравленные пули.
  5. Жертвы политического террора в СССР
  6. 6,0 6,1 6,2 РАТНЕР Е. М. — ДЗЕРЖИНСКОМУ Ф. Э.
  7. В источнике ошибочно сказано, что Ратнер была женой Чернова, другими источниками это не подтверждается. ru/HISTORY/FELSHTINSKY/protokoly_sr.txt Протоколы заседаний ЦК Партии социалистов-революционеров (июнь 1917 — март 1918 г.) с комментариями В. М. Чернова. Под ред. докторов исторических наук Ю. Г. Фельштинского и Г. И. Чернявского // Вопросы истории, 2000, № № 7, 8, 9, 10 Արխիվացված 2013-07-11 Wayback Machine
  8. ДЕТИ ГУЛАГа // Архив Александра Н. Яковлева
  9. Янсен Марк. Суд без суда. 1922 год. Показательный процесс социалистов-революционеров. М.: Возвращение. 248 с. ISBN 5-7157-0037-X
  10. «Н. А. Морозов, О. И. Азаров, Л. А. Кызъюров, В. М. Полещиков, М. Б. Рогачев, М. В. Таскаев. ХРОНИКА политических репрессий в Коми крае. 1918—1960 гг». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. Игорь Абросимов. Р — Ри — Свод персоналий
  12. «Михаил Соколов. Дело «Реставрация»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  13. 13,0 13,1 Российские социалисты и анархисты после Октября 1917 года — список
  14. 14,0 14,1 Российские социалисты и анархисты после Октября 1917 года — список

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]