Եվա Սալվեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Սալվեյլ
Ծնվել էապրիլի 7, 1973(1973-04-07)[1] (51 տարեկան)
ԾննդավայրMatane, Սուրբ Լավրենտիոս, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունմոդել
Կայքdjevalicious.com

Եվա Սալվեյլ (ֆր.՝ Ève Salvail, ապրիլի 7, 1973(1973-04-07)[1], Matane, Սուրբ Լավրենտիոս, Քվեբեկ, Կանադա), ֆրանկո-կանադացի մոդել[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվան ծնվել է 1973 թվականի ապրիլի 7-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Մատանե փոքրիկ քաղաքում[2]։

Եվան մոդելային կարիերայով սկսել է զբաղվել 18 տարեկանից։ Նա միշտ հիացել է քամելեոն մոդելներով, որոնք կարող են կրկին իրենց ներկայացնել աշխարհին, այնպիսին, ինչպիսին Լինդա Եվանգելիստան էր[3]։

1990-ականների սկզբին Ճապոնիայում աշխատելով մոդել՝ Եվան սափրել է իր գլուխը և դաջվածք արել գլխին։ Դաջվածքները կատարվել են 800-ամյա չինական գտածոյից՝ առանց փոփոխության ենթարկելով դիզայնը[3]։ Նրա բացառիկ տեսքը նկատել էր Ժան Պոլ Գոտյեն, և շուտով Եվան դարձավ եվրոպական նորաձևության մայրաքաղաքների թոփ-մոդելը։

1994 թվականի փետրվարին և 1995 թվականի փետրվարին նա երկու անգամ եղել է «Elle Canada» ամսագրի շապիկին[2]։

Եվան հաճախ աճեցնում էր մազերը, ներկում սպիտակ, կարմիր կամ վարդագույն։ Վերջին տարիներին նա ունեցել է «սպիտակ կարճ ոզնի»-ի սանրվածք, բայց 2010-ին, երբ նա ավարտել է մոդելի կարիերան, կրկին սափրել է մազերը, և այժմ կրկին ճաղատ է։

Եվան առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվել է 1994 թվականին, երբ նկարահանվել է Ռոբերտ Օլթմենի «Prêt-à-Porter» ֆիլմում։ Եվան խաղում էր ինքն իր դերը և հիշվում էր ֆիլմի վերջին տեսարանով, երբ եզրափակիչ ցուցադրության ժամանակ պոդիումում հայտնվեց բացարձակ մերկ։ 1997 թվականին նա նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմում. նա խաղացել է մարդկային կերպարով մանգալորներից մեկին, որոնք ցանկացել են խանգարել գլխավոր հերոսին հայտնվել տիեզերանավում։ Նկարահանվել է նաեւ «Օրինակելի արու», «Աստղ», «Պատանդ» ֆիլմերում։

2007 թվականի հունվարի 9-ին Թայրա Բենքսի շոուի «Coming Out Stories» հեռուստաէջի ժամանակ Եվան հրապարակավ հայտարարել է, որ լեսբուհի է[4]։ Նա ասել է, որ իր համար այդ խոստովանությունը իրականում ոչինչ չի փոխել, նա ցանկանում էր օգնել ուրիշներին[3]։ Եվան նաև հայտնվել է «Թոփ մոդել ամերիկյան ձեւով» շոուի 6-րդ եթերաշրջանի երկրորդ էպիզոդում, որտեղ նա մասնակիցներին պատմել է իր կարիերայի մասին և մի քանի խորհուրդներ տվել ճաղատ գլխով նկարահանվելու համար։

Հիմա Եվան այլևս չի աշխատում որպես մոդել։ Նա ներկայումս աշխատում է որպես դիջեյ՝ հանդես գալով DJ Evalicious անվամբ[3]։ Նա ստեղծել է մի քանի սաունդթրեք՝ նորաձևության ցուցադրության համար։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորաձևության ցուցադրություն — Աշուն-Ձմեռ 1993 Rifat Ozbek
  • Նորաձևության ցուցադրություն — Գարուն-Ամառ 1994 Chanel, Emporio Armani
  • Նորաձևության ցուցադրություն — Աշուն-Ձմեռ 1994 Gianni Versace
  • Նորաձևության ցուցադրություն — Աշուն-Ձմեռ 1997 Bella Freud, Marina Spadafora, Romeo Gigli
  • Նորաձևության ցուցադրություն — Գարուն-Ամառ 1998 Romeo Gigli
  • Նորաձևության ցուցադրություն — Աշուն-Ձմեռ 1998 A Menos Cuarto, Armand Basi, Duyos & Paniagua, Palacio & Lemoniez, Peter Aedo, Roberto Torretta, Roger O.
  • Նորաձևության ցուցադրություն — Գարուն-Ամառ 2000 René Lezard

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Բարձր նորաձևություն Prêt-à-Porter խաղում է ինքն իրեն
1997 ֆ Հինգերորդ տարր The Fifth Element Դիմակավորված մանգալոր
1998 ֆ Հայտնիություն Celebrity Բրյուս եպիսկոպոսի երկրպագու
1999 ֆ Պատանդ Hostage Селия
2001 ֆ Օրինակելի արու Zoolander խաղում է ինքն իրեն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրելի շպարի ապրանքանիշը՝ M.A.C[3].
  • Եվան նշում է, որ նրա գեղեցիկ կառուցվածքը տրված է բնությունից։ Նաև հայտնում է, որ նրա սննդակարգը բաղկացած է բացառապես բնական մթերքներից։ Եվան խմում է շատ ջուր[3]։
  • Հարազատ լեզուն՝ ֆրանսերեն (պայմանավորված է նրանով, որ Քվեբեկը Կանադայի ֆրանսախոս շրջան է)։
  • Նկարահանվել է Լենի Կրավիցի «Is There Any Love In Your Heart» տեսահոլովակում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.fashionmodeldirectory.com/models/Eve_Salvail/ Eve Salvail
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.pony-ryder.com/2010/04/eve-salvail-interview.html / EVE SALVAIL: the interview
  4. http://www.pinknews.co.uk/news/articles/2005-3455.html / Supermodel Salvail comes out as a lesbian
  5. https://www.youtube.com/watch?v=NsDTmvHLJao / Because she is a french Canadian top model.Ève Salvail

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]