Եվան Նահարոնից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվայի դեմքի վերականգնման փուլերը, հեղ․՝ Սիսեռո Մոռայիս, 2018[1]

Եվան Նահարոնից (իսպ.՝ Eva de Naharon), 25-ամյա կնոջ կմախք է, որը գտնվել է Մեքսիկայի Տուլում քաղաքից ոչ հեռու գտնվող Նարանխա ստորջրյա քարանձավի Նահարոն հատվածում[2]։ Գտնվում է Կանկունից մոտավորապես 80 մղոն հարավ-արևմուտք[2]։ Քարանձավը կապված է ավելի մեծ Սակ Ակտուն քարանձավային համակարգին։ Կմախքի ածխածնային անալիզը պարզել է, որ կմախքը 13600 տարեկան է, ինչի արդյունքում այժմ նա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ամենահին կմախքն է համարվում[3]։

Քարանձավում հայտնաբերված մյուս կմախքները 11000-14000 տարեկան են[4]։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվայի կմախքը հայտնաբերել է Արտուրո Գոնսալեսի արշավախումբը 2004-2008 թվականների պեղումների ժամանակ։ Գոնսալեսի և նրա արշավախմբի չորսամյա պեղումների արդյունքները փոխել են առաջին ամերիկացիների ծագման մասին կարծիքները։ Գոնսալեսը, ով Սալտիլոյի Անապատի թանգարանի տնօրենն է ասում է, որ իրենք չեն պարզել, թե որտեղից են եկել այս քարանձավի բնակիչները, բայց իրենք կարծում են, որ նրանք Ամերիկայի ամենահին բնակիչներն են[4]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արտուրո Գոնսալեսի Եվայի կմախքը կազմաբանությամբ ավելի նման է Հարավային քան Հյուսիսային Ասիայի բնակիչների կմախքին։ Ընդունված կարծիք է, որ մարդը Ասիայից Ամերիկա է անցել Բերինգի նեղուցի հատվածով, որը հետո անցել է ջրի տակ[5]։ Այս գտածոն և նրա ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում այդ տեսակետը[4]։

Որոշ գիտնականներ գտնում են, որ աղաջուրը, որը ծածկել է քարանձավի այդ հատվածը, ազդել է կմախքի վրա, և այդ պատճառով կմախքը սխալ է թվագրվել[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Careaga Viliesid, Lorena; Higuera Bonfil, Antonio (2011). Quintana Roo. Historia breve. México: Fondo de Cultura Económica, El Colegio de México y el Fideicomiso Historia de las Américas. ISBN 978-607-16-0639-6. (իսպ.)
  • Rojas Sandoval, Carmen (2010). «En los cenotes de Quintana Roo: tras la historia más antigua. Parte 3». Espacio Profundo (México) (98): 10-14. ISSN 1405-034X. Consultado el 14 de diciembre de 2012. (իսպ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Best, Shivali (2018 թ․ օգոստոսի 20). «Face of woman whose 13,600-year-old remains are oldest in the Americas, revealed». mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 Floyd B. Largent, Jr. (June 2005). «Early Humans South of the Border» (PDF). Mammoth Trumpet. 20 (3): 8–11. Վերցված է Փետրվարի 20, 2011-ին.
  3. Eva of Naharon Արխիվացված 2018-08-22 Wayback Machine pbs.org
  4. 4,0 4,1 4,2 Eliza Barclay (Սեպտեմբերի 3, 2008). «Oldest Skeleton in Americas Found in Underwater Cave?». National Geographic News. National Geographic. Վերցված է Փետրվարի 20, 2011-ին.
  5. Foster, L. (1997). Introduction. In A brief history of Mexico (p. 6). New York, New York: Facts on File.-/
  6. «Peopling Of The Americas: Eva de Naharon, A 13,600 Year Old Skeleton Found Near Tulum, Mexico». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Río, Octavio del; Avilés, Jerónimo (2008). «El esqueleto humano prehistórico de la cueva de Naharon. Quintana Roo». Instituto Nacional de Antropología e Historia. Subdirección de Arqueología Subacuática. Consultado el 13 de diciembre de 2012. (իսպ.)
  • Rojas Sandoval, Carmen (2010). «En los cenotes de Quintana Roo: tras la historia más antigua». Espacio Profundo (México) (98). ISSN 1405-034X. Consultado el 14 de diciembre de 2012. (իսպ.)