Եսայի Նչեցու Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Նչեցու Աստվածաշունչ
Տեսակձեռագիր
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1318

Եսայի Նչեցու Աստվածաշունչ[1], այն պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Աստվածաշունչը 1318 թվականի է։

Եսայի Նչեցու Աստվածաշունչը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Գլաձորի համալսարանի թանգարանում, այն գրվել է Եսայի Նչեցու պատվերով և գրիչներ Ստեփանոսի և Հովհաննես Երզնկացու ձեռագրով։ Աստվածաշունչը նկարազարդ է, որի հեղինակն է Թորոս Տարոնացին։ Թանգարանում առկա է 15 ձեռագրի լուսանկար, այս ձեռագրերը գրվել են Գլաձորի համալսարանում և օգտագործվել են թե' Գլաձորի համալսարանում, թե' Հայաստանի այլ ուսումնական կենտրոններում։ Յուրաքանչյուր էջ նկարազարդ է իր յուրօրինակ պատկերներով։ Տեքստերը ծածկագրեր են, որոնք գրված են երկու կամ երեք սյունակներով։ Այս ծածկագրերը կիրառվել են միջնադարյան հայ մատենագրության մեջ։ Նկարազարդ պատկերները հիմնականում եկեղեցական արարողությունների դրվագներ են (Սուրբ ծնունդ, Հարություն, Մկրտություն, Պայծառակերպություն և այլն), նաև կան աշխարհիկ կյանքի դրվագներ։

Եսայի Նչեցու Աստվածաշունչ գրքի 437 բ․ ու 438 ա. էջերում ներկայացված է Եսայի Նչեցու դիմանկարը և Թորոս Տարոնացու ինքնանկարը․ դրանք պահվում թանգարանում են առանձին։ Մանրանկարները նկարված են առանձնահատուկ ուշադրությամբ, որտեղ դիմագծերը, ձեռքերը և մարմնի մյուս մասերը ներկայացված են համաչափ։ Մանրանկարների գույների գերակշռող մասը կարմիր, դեղին, կապույտ, մոխրագույն և սև գույներն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՍԱՅԻ ՆՉԵՑՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.