Եսայի Յաղուբյան
Եսայի Յաղուբյան | |
---|---|
Ծնվել է | 1878[1] |
Ծննդավայր | Յողունօլուք, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1957[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Եսայի Սարգսի Յաղուբյան (1878[1], Յողունօլուք, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից։
Պայքարել է թուրքական կառավարության հայահալած գործողությունների դեմ և 1902 թվականին ստիպված հեռացել ԱՄՆ։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է հայրենի գյուղ՝ Յողունօլուք (Մուսա լեռան շրջակայքում)։ Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք և զինամթերք։ Տեղահանության մասին թուրքական կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գաղափարի պաշտպաններից և կազմակերպիչներից։ Հերոսամարտի ժամանակ գտնվել է առաջավոր գծում, ցուցաբերել մեծ արիություն[2]։
Մուսալեռցիների տարհանման ժամանակ Ֆրանսիական ծովային հրամանատարությունը՝ որպես հարգանքի դրսևորում, Եսայի Յաղուբյանին թույլ է տվել իր մոտ պահել զենքը և առանձին խցիկ է տրամադրել մարտանավի մեջ։ 1919 թվականին Պորտ Սաիդից վերադարձել է Մուսալեռ, այնուհետո Լիբանան և 1947 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան որտեղ աշխատել է որպես պահակ Երևանի դպրոցներից մեկում։ Մահացել է 1957 թվականին Երևանում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 114)։ |