Եղրևանի Կոմարովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղրևանի Կոմարովի
Եղրևանի Կոմարովի
Եղրևանի Կոմարովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Տրիբա Oleeae
Ենթատրիբա Ligustrinae
Ցեղ Եղրևանի (Syringa)
Տեսակ Եղրևանի Կոմարովի (S. wolfii)
Միջազգային անվանում
Syringa wolfii

Եղրևանի Կոմարովի (լատին․՝ Տ. wolfi C. K. Schneid.), ձիթազգիներ ընտանիքի, եղրևանի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ մինչև 6 մ. բարձրությամբ, ուղղաձիգ, մոխրագույն, հարթ ճյուղերով, նոսր ոսպնյակներով։ Ընձյուղները մոխրագույն են, երբեմն' աղվամազապատ, նույնպես ծածկված ոսպնյակներով։ Տերևները երկարավուն էլիպսաձև են, 10-16 սմ երկարությամբև 2-10 սմ լայնությամբ, սրածայր, սեպաձև հիմքով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, մերկ, փայլուն, ներքևի կողմից՝ մոխրականաչավուն, հարթ, ջղերի ուղղությամբ թեթևակի մազմզուկապատ, թարթիչաեզր, տերևակոթունները մազմզուկապատ են, 1 -1,5 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը գագաթնային են, 20-30 սմ երկարությամբ, 5-17 սմ լայնությամբ, նեղ բրգաձև, ուղղաձիգ։ Ծաղիկները բուրումնավետ են, կապտակարմրամանուշակագույն։ Բաժակը ատամնավոր է, աղվամազապատ, պսակի խողովակը ձագարաձև է, 1,5-1,8 սմ երկարությամբ։ Պսակաթերթիկները սկզբում ձագարանման։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Էկոլոգիական խումբը' XI: Մշակության հավանական շրջանները՝ 1 -32:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մերձավոր Արևելքում (Պրիմորսկի երկրամաս), Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում, խառն անտառներում։ Մեր հանրապետությունում մշակվում է սահմանափակ քանակությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (248)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի Կոմարովի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի Կոմարովի» հոդվածին։