Եղեսպակ փայլուն
Եղեսպակ փայլուն | |
![]() Եղեսպակ փայլուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ցեղ | Եղեսպակ (Salvia) |
Տեսակ | Եղեսպակ փայլուն (S. splendens) |
Միջազգային անվանում | |
Salvia splendens |
Եղեսպակ փայլուն, շրթնածաղիկների ընտանիքի բազմամյա բույս։ Մշակվում է որպես միամյա, քանի որ բաց գրունտի պայմաններում ձմռանը ցրտահարվում է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի բարձրությունը հասնում է 20-60 սմ-ի։ Ծաղիկները կրակարմիր են՝ հավաքված 14-20 սմ երկարությամբ ողկույզանման ծաղկաբույլերում։ Ջերմասեր է և լուսասեր։ Չի դիմանում ցրտերին[1]։ Լավ է աճում փուխր և սննդանյութերով հարուստ կրային հողերում։ Ծաղկում է ցանելուց 100-120 օր հետո և շարունակում է ծաղկել մինչև առաջին սառնամանիքները։ Սերմերը ցանում են ջերմոցներում փետրվար-մարտ ամիսներին։ Ծիլերը վերատնկում են տորֆահումուսային թաղարներում։
Օգտագործվում են ծաղկադեկորատիվ բոլոր տիպի ձևավորումներում։ Փայլուն եղեսպակի կտրած ծաղիկները պիտանի են ծաղկեփնջեր և ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու համար։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են փայլուն եղեսպակի մի քանի տեսակ.
- Ֆեյերբոլ
- Իոգանիս
- Ֆեյեր
- Գնոմ
- Պիկալո
- Ռակետա
Եղեսպակ փայլունը կիրառվում է բժշկության և խոհարարության մեջ։ Հայաստանում տարածված են եղեսպակի բազմաթիվ տեսակներ, որոնք լայն կիրառում են գտել ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում են ողողումների համար, ուռուցքների, թարախապալարների բուժման նպատակով և որպես արնահոսությունը դադարեցնող միջոց[2]։
Որպես դեկորատիվ բույս աճեցվում է արևադարձային գոտիներում և ջերմոցներում։ Ավելի ցուրտ գոտիներում բույսը կարող են աճեցվել որպես միամյա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Декоративные садовые растения в ландшафтном дизайне. Шалфей
- ↑ Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
|