Եկատերինա II-ի հուշարձան (Կրասնոդար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Եկատերինա II-ի հուշարձան
Екатерина Великая. Монумент.JPG
Եկատերինա II-ի հուշարձանը
Կոորդինատներ45°0′55.69″ հս․ լ. 38°58′6.38″ ավ. ե. / 45.0154694° հս․. լ. 38.9684389° ավ. ե. / 45.0154694; 38.9684389Կոորդինատներ: 45°0′55.69″ հս․ լ. 38°58′6.38″ ավ. ե. / 45.0154694° հս․. լ. 38.9684389° ավ. ե. / 45.0154694; 38.9684389
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Կրասնոդար
Կառուցվել է1907
Շինության ձևըՀուշակոթող
Կառուցել էՄիխայիլ Միկեշին
Ներկա վիճակըԿանգուն

Եկատերինա II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Екатерине II), հուշակոթող Կրասնոդարում ի պատիվ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի։ Բացվել է 1907 թվականին, ավերվել է բոլշևիկների կողմից 1920 թվականին, վերականգնվել 2006 թվականին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհու մի ձեռքին գայիսոն է, մյուսին` աշխարհագունդ[1], իսկ ինքը պատկերված է իմաստուն և վեհապանծ` թագավորական ծիրանիով։ Պատվանդանի կենտրոնական մասը զբաղեցնում է 1792 թվականի հուլիսի 1 (12)-ի շնորհագրի տեքստը[2][1]։ Ձախից մարտական դրոշների և ռազմական նշանների ֆոնին պատկերված է իշխան Գրիգորի Պոտյոմկինը։ Աջից կանգնած են Սևծովյան կազակական զորքերի առաջին երեք կոշային ատամաններ Անտոն Գոլովատին, Սիդոր Բելին և Զախարի Չեպեգան։ Հուշարձանի հետնամասում պատկերված են ուղեկցող շան հետ կույր կոբզարը, ինչպես նաև Կուբանի կազակների մասնակցությամբ Ռուսաստանի տարած հաղթանակների ցուցակը[3][4]։

Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին տեղադրված հուշարձանը

Հուշարձանի նախագիծը մշակել է հայտնի նկարիչ և քանդակագործ Միխայիլ Միկեշինը 1895 թվականին Կուբանի կազակական զորքի 200-ամյա հոբելյանի առթիվ[3]։ Վաղաժամ մահը Միկեշինին թույլ չի տվել ավարտել աշխատանքը, այն շարունակել է քանդակագործ Բորիս Էդուարդսը` հատուկ ռազմական շինարարական հանձնաժողովի անմիջական հսկողության ներքո։ Հուշարձանը հանդիսավորությամբ հիմնադրվել է 1896 թվականի աշնանը, իսկ բացումը տեղի է ունեցել միայն 1907 թվականի մայիսի 6-ին[5][4]։

1920 թվականին հուշարձանն ավերվել է բոլշևիկների կողմից։ Այն վերականգնվել է 2006 թվականին[5][4]։

Նոր հուշարձանը ստեղծել է կուբանցի հայտնի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Ալեքսանդր Ապոլոնովը[3], որն իր աշխատանքում օգտագործել է հուշարձանի բրոնզե մոդելի լուսանկարները, արխիվային փաստաթղթեր և նկարներ։ Հուշակոթողը ձուլվել է Ռոստովի պետական համալսարանի գեղարվեստական ձուլման արվեստանոցում, ճարտարապետական-քանդակագործական ատրիբուտները պատրաստել է Կրասնոդարի կոմպրեսորների գործարանը[4]։

2011 թվականին Սոչիում նույնպես բացվել է Եկատերինա II-ի հուշարձանը, որը կրասնոդարյանի փոքրացված պատճենն է[1]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բարձրությունը 13,81 մետր է, ողջ համալիրի լայնությունը` 16 մետր։ Եկատերինայի քանդակի բարձրությունը 4 մետր է, կշռում է 3 տոննա։ Ընդամենը քանդակագործական կոմպոզիցիան պատրաստելու համար օգտագործվել է 25 տոննա բրոնզ, 12 տոննա թուջ, 250 կգ ալյումին և 80 գրամ նրբաթերթային ոսկի։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր առանցքում` Կրասնայա փողոցում, Եկատերինյան պուրակում։ Հուշարձանի դիմաց Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի շենքն է։ Աջից զորական տաճարն է, որն անվանվել է ի պատիվ իշխան Ալեքսանդր Նևսկու։ Տաճարը հիմնադրված է զորքերի միջոցներով 1853 թվականին և վերականգնվել է, ինչպես և Եկատերինայի հուշարձանը, 2006 թվականին[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]