Եկատերինա Տղեշելաշվիլի
| Եկատերինա Տղեշելաշվիլի
վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი
| |
| Կուսակցություն՝ | Միացյալ ազգային շարժում |
|---|---|
| Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, պաշտոնյա, փաստաբան, իրավաբան և քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | մայիսի 23, 1977[1] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն |
վրաց.՝ ეკა ტყეშელაშვილი
|
| Ինքնագիր | |
Եկատերինա «Եկա» Տղեշելաշվիլի (վրաց.՝ ეკატერინე "ეკა" ტყეშელაშვილი , մայիսի 23, 1977[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացուհի իրավաբան և քաղաքական գործիչ, 2007-2008 թվականներին եղել է Վրաստանի արդարադատության նախարարը, 2008 թվականին՝ արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, 2010 թվականին դարձել է փոխվարչապետ և վերաինտեգրման հարցերով նախարար Միխեիլ Սաակաշվիլու օրոք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղեշելաշվիլին ծնվել է 1977 թվականի մայիսի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը 1999 թվականին և աշխատել է որպես փաստաբան Վրաստանի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում, ապա ԻՐԻՍ Վրաստանում, Մերիլենդի համալսարանի ինստիտուտային բարեփոխումների և ոչ պաշտոնական սեկտորի Թիլիսիի գրասենյակում։ 1997 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 1999 թվականի սեպտեմբերի 10-ը եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր արտաքին քաղաքականության ուսումնասիրության և վերլուծության կենտրոնի գլխավոր մասնագետ[2]։ 2001 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը եղել է իրավաբան Նյու Յորքի մարդու իրավունքների իրավաբանական կոմիտեում, 2002 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականի մայիսը Հաագայում եղել է պրակտիկանտ Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանում։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղեշելաշվիլին իր առաջին պետական պաշտոնն զբաղեցրել է 2004 թվականի փետրվարի 1-ին՝ դառնալով Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ։ 2005 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ 2006 թվականի մայիսի 1-ից մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը եղել է Թբիլիսիի վճռաբեկ դատարանի նախագահ։
2007 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի հունվար Տղեշելաշվիլին եղել է Վրաստանի արդարադատության նախարար, 2008 թվականի հունվարից մայիս՝ Վրաստանի գլխավոր դատախազ։ 2008 թվականի մայիսի 5-ին նա դարձել է արտաքին գործերի նախարար և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2008 թվականի դեկտեմբերի 5-ը[3]։ Նրա պաշտոնավարումը համընկել է այն ժամանակաընթացքի հետ, երբ սրվել են Վրաստանի՝ իր հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունները Աբխազիային և Հարավային Օսիայի պատճառով, իսկ Վրաստանը ձգտում էր միանալ ՆԱՏՕ-ին։ Իր պաշտոնավարման ընթացքում նա խոստացել է շարունակել դիվանագիտական ակտիվ գործունեությունը եղած խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ[4]։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Տղեշելաշվիլուն փոխարինել է Գրիգոլ Վաշաձեն 2008 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ փոխվել է երկրի կառավարությունը[5][6]։ Դեկտեմբերին նա նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար[7][8]։ 2010 թվականից մինչև 2012 թվականը նա դարձել է վերաինտեգրման նախարար[2][9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղեշելաշվիլին ամուսնացած է և ունի 2 երեխա։ Մայրենի վրացերենից բացի գիտի նաև անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 «Ministry for Reintegration. Ekaterine Tkeshelashvili». Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ "Chief Prosecutor Becomes Foreign Minister" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, May 5, 2008.
- ↑ (ռուս.) <<Грузинская дипломатия должна быть активной - глава МИД>>(չաշխատող հղում) NewsGeorgia, May 6, 2008.
- ↑ "Cabinet reshuffled", Civil.ge, December 5, 2008.
- ↑ "Senior Georgian ministers sacked", BBC News, December 5, 2008.
- ↑ "Former FM to Chair NSC" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, December 18, 2008.
- ↑ "Saakashvili: NSC Becomes Stronger with its New Chair" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Civil.ge, December 23, 2008.
- ↑ "Reshuffle in Government, NSC", Civil.ge, November 20, 2010.
- ↑ Ekaterine Tkeshelashvili biography, Office of the State Minister of Georgia for Reintegration, Retrieved January 1, 2011.
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 23 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Արդարադատության կին նախարարներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Գլխավոր դատախազներ
- Կին իրավաբաններ
- Վրաստանի կին քաղաքական գործիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Վրացի դիվանագետներ