Եկատերինա Շչեպկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Շչեպկինա
Ծնվել է1854[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Վախճանվել է1938[1]
Վախճանի վայրԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԲեստուժևի դասընթացներ

Եկատերինա Նիկոլաևնա Շչեպկինա (ռուս.՝ Екатери́на Никола́евна Ще́пкина, 1854[1], Ռուսական կայսրություն - 1938[1], ԽՍՀՄ), ռուս գրող, պատմաբան և մանկավարժ։ Շչեպկինան համարվում է Ռուսաստանում առաջին ֆեմինիստներից մեկը։ Առաջին ռուսական հեղափոխության ժամանակ եղել է Կանանց իրավահավասարության միության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի անդամ, Սանկտ Պետերբուրգից կանանց իրավահավասարության միության կենտրոնական բյուրոյի անդամ, այնուհետև` կանանց իրավահավասարության ռուսական լիգայի ակտիվ անդամ, որտեղ գլխավորել է քարոզչական հանձնաժողովը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Նիկոլաևնան ծնվել է 1854 թվականին։ Մոսկվայում հաճախել է պրոֆեսոր Գերեի կանանց բարձրագույն դասընթացներին, այնուհետև պատմություն է դասավանդել Սարատովում և Մոսկվայում։ 1880-1882 թվականներին պրոֆեսոր Բեստուժև-Ռյումինի ղեկավարությամբ զբաղվել է պատմության ուսումնասիրությամբ։ 1895-1896 և 1898-1899 թվականներին Սանկտ Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում դասավանդել է 18-րդ և 19-րդ դարերի Ռուսաստանի պատմություն, 1890 թվականից պատմություն է դասավանդել Կայսերական ռուսական տեխնիկական ընկերության աշխատակիցների համար։ 1905 թվականի փետրվարին Շչեպկինան դարձել է կանանց իրավահավասարության համառուսական միության հիմնադիրներից մեկը։ 1906 թվականի ռուսական հեղափոխության ավարտին` Միության փլուզումից հետո միացել է կանանց իրավահավասարության համառուսական լիգային։ 1908 թվականին Շչեպկինան ելույթ է ունեցել Համառուսաստանյան կանանց համագումարում և 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել Ռուսաստանի Հիմնադիր խորհրդարանի լիգայի տաս թեկնածուներից մեկը[2]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Շչեպկինան մնացել է Ռուսաստանում և որոշ ժամանակ աշխատել որպես պատմաբան։

Մահացել է 1938 թվականին։

Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվում պահպանվել են Շչեպկինային վերաբերվող նյութեր[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Շչեպկինայի հիմնական աշխատանքները`

  • «Старинные помещики на службе и дома» (1890),
  • «Рассказы из русской истории» для воскресных школ (1894),
  • «Краткий очерк русской истории с древних времён до 1881 г.» (1903),
  • «Популярная литература в половине XVIII века» («Журнал Министерства Народного Просвещения», 1886),
  • «Армия роялистов в России» (1887).

1921 թվականին լույս է տեսել Ֆրանսիական հեղափոխության տարիներին կանանց շարժման պատմության մասին նրա գիրքը (Ա. Կոլոնտայի քննադատական ակնարկով)։

1925 թվականին Շչեպկինան տպագրել է մի հոդված նվիրված Կանանց իրավահավասարության միության պատմությանը։ Բրոկհաուզ-Էֆրոնի Հանրագիտարանային բառարանում ղեկավարել է Ռուսաստանի պատմության բաժինը և մի շարք հոդվածներ հրատարակել Մեծ հանրագիտարանում (Սերգեյ Յուժակովի խմբագրությամբ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MAK (польск.)
  2. Ruthchild Rochelle Goldberg (2005)։ «Shchepkina, Ekaterina Nikolaevna»։ in Haan Francisca de, Daskalova Krassimira, Loutfi Anna։ Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries։ New York: Central European University Press։ ISBN 978-963-7326-39-4 
  3. ЩЕПКИНА Екатерина Николаевна
  4. Щепкина Екатерина Николаевна