Ելցինի անվան նախագահական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելցինի անվան նախագահական գրադարան
Boris Yeltsin Presidential Library main entrance.JPG
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեսակ ազգային գրադարան
Հիմնվել է հունվարի 31, 2007
Տեղադրություն Սանկտ Պետերբուրգ
Կոորդինատներ: 59°56′ հս․ լ. 30°18′ ավ. ե. / 59.933° հս․. լ. 30.300° ավ. ե. / 59.933; 30.300
Այլ տվյալներ
Կայք prlib.ru
Yeltsin President library Վիքիպահեստում
Գրադարանի շենքը

Ելցինի անվան նախագահական գրադարան (ռուս.՝ Президентская библиотека имени Б. Н. Ельцина), էլեկտրոնային գրադարան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Տեղակայված է Սենասկի հրապարակ 3 հասցեում՝ նախկին Սենատի և սինոդի շենքում։

Հիմնադրվել է 2007 թ. հունվարի 31-ին՝ ՌԴ նախագահի հրամանով։ 2009 թ. մայիսի 27-ին գրադարանին տրվել է իրավաբանական կարգավիճակ՝ որպես դաշնային պետական բյուջետային հաստատություն[1]:

Գտնվում է ՌԴ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ[2]. գրադարանի տնօրենի թեկնածությունը համաձայնեցվում է ՌԴ կառավարության հետ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. հունվարի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրաման «ՌԴ նախագահի գրադարան» ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվանից հետո այն կրեց վերջինիս անունը[4]:

Դմիտրի Մեդվեդևը գրադարանում

2008 թվականի ապրիլի 21-22Վաշինգտոնում կայացավ գրադարանային համագործակցության ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի առաջին համաժողովը, որը ստեղծվել էր Վ․ Պուտինի և Ջ․ Բուշի համատեղ հրամանի արդյունքում։ Համաժողովի համանախագահներ դարձան ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Կոժինը և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգտոնը[5]:

Գրադարանի ստեղծման համար տրամադրվեց 5 միլիարդ ռուբլի[6]:

2008 թ. հոկտեմբերին ուժի մեջ մտան դաշնային օրենքի «Գրադարանային գործի» մեջ արված փոփոխությունները, որը գրադարանին հնարավորություն էր տալիս Ռուսաստանի պետական գրադարանի նման ստանալ ազգայինի կարգավիճակ և օրինական իրավունք ստացավ պատճենել գրքեր[7]:

2009 թ. մայիսի 27-ին՝ Գրադարանների օրը և Սանկտ Պետերբուրգի 306-ամյակին տեղի ունեցավ գրադարանի հանդիսավոր բացումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[8][9]:

2009 թ. սեպտեմբերի 1-ին գրադարանը բացվեց հանրային կանոնավոր այցելությունների համար։ Համացանցի էլեկտրոնային սրահներից հիմնական տարբերությունը հեղինակային իրավունքով պաշտպանված ֆոնդերի անհասանելիությունն է[10]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանի բացմանը Դմիտրի Մեդվեդևը գրադարանի էլեկտրոնային փնտրման համակարգում հավաքեց «Սահմանադրություն» բառը, սակայն այդ անվամբ փաստաթուղթ չգտնվեց[11][12]:
  • Նախագահը գրադարանը բացեց սենսորային ինտերֆեյսի վրա սեղմելով համապատասխան կոճակի վրա[13]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Единый государственный реестр юридических лиц, основной государственный регистрационный номер 1097847153095
  2. Управление делами Президента Российской Федерации официальный сайт.
  3. Синод попал в переплет Коммерсантъ 27 мая 2009.
  4. Распоряжение Президента Российской Федерации № 326-рп от 18 июня 2007 года «О создании Президентской библиотеки имени Б. Н. Ельцина»
  5. www.dp.ru со ссылкой на ИТАР-ТАСС Библиотеке им. Ельцина в Петербурге помогут американцы // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) /Санкт-Петербург/. — 13:09 23 апреля 2008 года.
  6. Библиотека имени Ельцина обойдется бюджету в 5 миллиардов Lenta.ru 2 мая 2007.
  7. Федеральный закон Российской Федерации № 183-ФЗ от 27 октября 2008 года «О внесении изменений в статью 18 Федерального закона „О библиотечном деле“» сайт Президента Российской Федерации.
  8. Медведев откроет Библиотеку Ельцина в Петербурге в День города РИА «Новости» 27 мая 2009.
  9. Медведев открыл в Петербурге библиотеку имени Ельцина, задуманную Путиным NEWSru 27 мая 2009.
  10. Президентская библиотека имени Ельцина приняла первых посетителей Телеканал «Культура» 1 сентября 2009
  11. Медведев получил читательский билет в Библиотеке Ельцина в Петербурге РИА «Новости» 27 мая 2009
  12. «Российская газета» — Центральный выпуск № 4919 (95) от 28 мая 2009 г. «Библиотечный день. Дмитрий Медведев открыл президентскую библиотеку, носящую имя первого руководителя новой России»: «Предстоит еще серьёзно поработать над оцифровкой библиотечного фонда, поскольку многих важных документов в нем пока нет. В читальном зале, например, президент пытался что-нибудь найти по слову „конституция“, но обработав 120 терабайт информации, компьютер ничего не нашел.»
  13. Сенсорный интерфейс для открытия Президентской библиотеки Инициум 27 мая 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]