Ելենա Քալանթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Ելենա Վլադիմիրի Քալանթարյան
Ծնվել է 1890
Ծննդավայր Չերկիզովո
Մահացել է 1963,
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Մոսկվայի Մ. Սեչենովի անվան բժշկական ինստիտուտ
Մասնագիտություն հելմինթոլոգ

Ելենա Վլադիմիրի Քալանթարյան (1890, Չերկիզովո - 1963, Երևան), հայ խորհրդային հելմինթոլոգ։ ՀՍՍՀ-ում գիտական հելմինթոգիայի հիմնադիրը։ Բժշկության դոկտոր (1951), պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտական վաստակավոր գործիչ (1954), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը։ 1915-1921 թվականներին աշխատել է Թիֆլիսում։ 1923-1955 թվականներին եղել է Երևանի տրոպիկական ինստիտուտի հել մինթոլոգիայի բաժնի վարիչ։ 1944-1950 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեկան։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում ճիճվաբանության, երկրամասային ախտաբանության, էնտերոբիոզի և տենիիդոզների (հատկապես տրիխոստրոնգիլոզների, հիմենոլեպիդոզի) հարցերի ուսումնասիրությանը։ Քալանթարյանն առաջինն է նկարագրել Trichos-trongylus ax, ei (1924) և իր անունով կոչված Skrijabini Kalantarian (1932) մակաբույծ որդերի տեսակները։ Քալանթարյանն առաջարկել է հելմինթների ձվիկների հետազոտության նոր (կոպրոօվոսկոպիկ) մեթոդ (1927), որը կոչվում է իր անունով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png