Ելենա Բլագինինա
Ելենա Բլագինինա ռուս.՝ Елена Александровна Благинина | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 14 (27), 1903[1] |
| Ծննդավայր | Yakovlevo, Սվերդլովսկի շրջան |
| Վախճանվել է | ապրիլի 24, 1989[2][1] (85 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, մանկագիր, թարգմանչուհի և գրող |
| Լեզու | ռուսերեն |
| Ազգություն | ռուս |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտ (1925) |
| Ուշագրավ աշխատանքներ | «Осень» «Садко» |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Գեորգի Օբոլդուև |
Ելենա Ալեքսանդրի Բլագինինա (ռուս.՝ Елена Александровна Благинина, մայիսի 14 (27), 1903[1], Yakovlevo, Սվերդլովսկի շրջան - ապրիլի 24, 1989[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Բլագինինան ծնվել է 1903 թվականի մայիսի 27-ին երկաթուղայինի ընտանիքում։ 1913-1922 թվականներին սովորել է Կուրսկի Մարիանյան գիմնազիայում ու Կուրսկի մանկավարժական ինստիտուտում։ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Ելենա Բլագինինայի բանաստեղծություններն սկսել են տպագրվել 1921 թվականին։ 1925 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Բրյուսովի անվան գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը։ Մի քանի տարի աշխատել է «Իզվեստիա» թերթում։
Ամուսնացած է եղել բանաստեղծ Գեորգի Օբոլդուևի հետ, որը 1933 թվականին ձերբակալվել է հակախորհրդային պրոպագանդայի համար և աքսորվել երեք տարով։ Ելենա Բլագինինան հուշեր գրել է նրա մասին[4][5]։
1940-ական թվականներին Ելենա Բլագինինան դարձել է Խորհրդային Միության առաջատար մանկագիրներից մեկը։ 1942 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանվել է «Աղվեսը, նապաստակն ու աքաղաղը» մուլտֆիլմը Ելենա Բլագինինայի սցենարով[6]։
1946 թվականին թողարկվել են մի քանի ռադիոհաղորդումներ Ելենա Բլագինինայի սցենարով[7]։
1950-ական թվականներին, երբ սկսվել են հալածանքներ բանաստեղծ Բորիս Պաստեռնակի դեմ, պաշտպանել է նրան, իսկ հետագայում նաև Գրողների միությունից հեռացված Լիդիա Չուկովսկայային։
1969 թվականին թողարկվել է «Колобок» ամսագրի ձայնասկավառակը, որտեղ Ելենա Բլագինինան կարդում է իր բանաստեղծությունները[8]։
Ելենա Բլագինինան մահացել է 1989 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի մոտ գտնվող Գոլիցինի գերեզմանատանը, որտեղ գտնվել է գրողների տունը։
2018 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի գրողների միության Օրյոլի մարզային կազմակերպության նախաձեռնությամբ և Սվերդլովսկի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի որոշմամբ սահմանվել է Ելենա Բլագինինայի անվան գրական ամենամյա բաց մրցանակ[9]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականից «Мурзилка» ու «Затейник» մանկական ամսագրերի մշտական հեղինակներից է, ավելի ուշ աշխատել է որպես խմբագիր։ 1936 թվականին լույս են տեսել Ելենա Բլագինինայի առաջին մանկական գրքերը՝ «Осень» և «Садко»։ Բլագինինայի գրքերը (ավելի քան 40) միշտ էլ սիրված են եղել հանրության կողմից։
Ելենա Բլագինինան նաև թարգմանել է մանկական բանաստեղծություններ (մասնավորապես Լև Կվիտկոյի ստեղծագործությունները), Տարաս Շևչենկոի, Յուլիան Տուվիմի ստեղծագործությունները, Մարիա Կանոպնիցկայայի հեքիաթները։ 1938 թվականից ի վեր թարգմանել է ավելի քան 30 գիրք։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» երկու շքանշան
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 10-ամյակի» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- 1 2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 221—222. — ISBN 5-94848-245-6
- ↑ «Детский сайт. Елена Александровна Благинина».
- 1 2 «МБУК «Гуманитарный центр - библиотека имени семьи Полевых». «Чудесные часы с Е. Благининой»».
- ↑ «Домашний очаг. Елена Благинина: добрые детские стихи и муж, арестованный за антисоветскую пропаганду».
- ↑ «Творческий проект по теме: "Военная поэзия в творчестве детских писателей: Е. А. Благинина, С. Я. Маршак, А. Л. Барто"».
- ↑ «РГАЛИ. Благинина Елена Александровна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Старое радио. Колобок (звуковой журнал) — Елена Благинина читает свои стихи (№2 1969)».
- ↑ «Орловский Дом литераторов. Ежегодная открытая литературная премия имени Елены Благининой».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Казак В.։ Лексикон русской литературы XX века.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Приходько В. А. Елена Благинина. Очерк творчества. — М., 1971.
- Озеров Лев. И только песня остаётся… Памяти Елены Благининой // Детская литература, 1989, № 9.
| ||||||||
- Մայիսի 27 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ապրիլի 24 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային խմբագիրներ
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս գրողներ
- Ռուս խմբագիրներ
- Ռուս մանկագիրներ
