Jump to content

Ելենա Բեգլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Բեգլովա
Елена Беглова
Ռուսաստան Նադեժդա
Ակումբ Ռուսաստան Նադեժդա
Ի ծնե տրված անունը Ելենա Նիկոլաևնա Բեգլովա
Елена Николаевна Беглова
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն Ռուսաստան Ռուս
Հասակ 1,76 մ
Քաշ 71 կգ

Ելենա Նիկոլաևնա Բեգլովա (ռուս.՝ Елена Николаевна Беглова, սեպտեմբերի 1, 1987(1987-09-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի, խաղարկող։ Հանդես է եկել «Նադեժդա» ակումբում, Եկատրինբուրգի «УГМК»-ում, Ռուսաստանի կանանց ազգային հավաքականում[1], որի կազմում 2017 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[2]։

2016 թվականին «Նադեժդա» ակումբի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության և Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր, ճանաչվել է լավագույն խաղարկող մարզուհի, հաջորդ տարում Ռուսաստանի առաջնությունում գրավել մրցանակային երրորդ տեղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIBA profile
  2. «EuroBasket 2017 profile». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բեգլովա» հոդվածին։