Ելենա Ասաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Ասաքի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1789(1789-10-30)[1]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
Մահացել էմայիսի 9, 1877(1877-05-09)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՅաշ, Ռումինիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ռումինիա և  Հաբսբուրգի միապետություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի
ԱմուսինԳեորգե Ասաքի
Ծնողներհայր՝ Anton Teyber?
ԵրեխաներHermiona Asachi?

Ելենա Ասաքի (մոլդ.՝ Елена Асаки, ռումիներեն՝ Elena Asachi, ծննդյան անունն է «Էլեոնոր Թայբեր», գերմ.՝ Eleonora Teyber, հոկտեմբերի 30, 1789(1789-10-30)[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - մայիսի 9, 1877(1877-05-09)[1], Յաշ, Ռումինիա), Մոլդովա-ռումինացի երգչուհի, դաշնակահարուհի և կոմպոզիտոր։ Կոմպոզիտոր Անտոն Թայբերի դուստրը, գրող Գեորգե Ասաքիի կինը (1827 թվականից), կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Թայբերի զարմուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Թայբերը ծնվել է Վիեննայում 1789 թվականին։ Սկզբում երաժշտություն է սովորել հոր մոտ Դրեզդենում։ Հետագայում սովորել է Վիեննայում օպերային երգիչ Դոմենիկո Դոնզելիի մոտ։ Ուսումն ավարտելուց հետո դարձել է Յաշի կոնսերվատորիայի պրոֆեսոր, որտեղ 1827-1863 թվականներին հայտնի էր որպես դաշնակահար և կոմպոզիտոր։ 1827 թվականին ամուսնացել է Գեորգե Ասաքիի հետ, ում հետ համագործակցել է երգի և թատերական գործունեության մեջ։ Ամուսնու հետ նա նպաստել է Մոլդովական Իշխանության առաջին երաժշտական ինստիտուտի ստեղծմանը` Ֆիլհարմոնիկ դրամատիկական կոնսերվատորիայի (1836)։

Մահացել է Յաշում 1877 թվականին։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fete pastoral des bergers moldaves (հովվական վոդևիլ) 1834;
  • Contrabantul (Մաքսանենգ) (կատակերգություն-վոդևիլ) 1837;
  • Tiganii (Գնչուներ) (Վոդևիլ երգերով) 1856[2].

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чайковский Г. Первая певица // Знаменитые певцы Молдавии. — Кишинёв, 1975. — С. 9—11.
  • Агин М. С. Вокально-энциклопедический словарь. — М., 1991—1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. Julie Anne Sadie, Rhian Samuel The Norton/Grove Dictionary of Women Composers. — W. W. Norton & Company, 1994. — 604 с. — ISBN 9780393034875