Գեորգե Ասաքի
Գեորգե Ասաքի մոլդ.՝ Георге Асаки | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1 (12), 1788 |
Ծննդավայր | Հերցա |
Վախճանվել է | նոյեմբերի 12 (24), 1869 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Յասի, Ռումինիա[1] |
Մասնագիտություն | լեզվաբան, վիմագրող, բանաստեղծ, ճարտարագետ, պատմաբան, ճարտարապետ, գրող, նկարիչ, դրամատուրգ, լրագրող և թարգմանիչ |
Ազգություն | ռումինացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Elena Asachi? |
![]() | |
Gheorghe Asachi Վիքիպահեստում |
Գեորգե Լազարի Ասաքի (մարտի 1 (12), 1788, Հերցա - նոյեմբերի 12 (24), 1869, Յասի, Ռումինիա[1]), հայազգի ռումինական գրող, լուսավորիչ։ փիլիսոփայության դոկտոր։ Արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգե Ասաքին ծնվել է գրող, հոգևորական, հայազգի Լազար Ասաքիևիչի ընտանիքում։ 1796—1804 թվականներին սովորել է Լվովում, ապա՝ Վիեննայում և Իտալիայում: Ռումինիայի և մոլդովայի գրականության պատմության մեջ նշանակալի դեր են կատարել Գեորգե Ասաքիի բանաստեղծությունները, առակները, պատմական նորավեպերը։
Մոլդովայում բացել է առաջին ազգային դպրոցը և ճարտարագիտական ուսումնարանը։ Կազմակերպել է ռումինիայի առաջին թատերական ներկայացումները (1816 թ.), Յասսիում հիմնել փիլիսոփայության իրավունքի և աստվածաբանության Միհըյլյան ակադեմիան (1835 թ.), երաժշտադրամատիկական դպրոց (1836 թ.), գրել է պիեսներ, զբաղվել նկարչությամբ։
Իր հիմնադրած «Ալբինա» (1835 թ.) տպարանում հրատարակել է իր խմբագրած լրագրերը և գիտական պարբերականները («Գազետ դը Մոլդովա» («Մոլդովական լրագիր»), «Ալբինա Ռոմընեասկը» («Մեղու Ռումինիո»)), լուսաբանել է հայկական մշակութային հարցեր, տպագրել նմուշներ հայ գրականությունից, կազմել «Ֆրանս-ռումինական հանրագիտարանը»:
Լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» ժողովածուն (1853 թ., ռումիներեն), որն արժեքավոր նյութեր է պարունակում մոլդովահայության մասին[2][3]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նրա պատվին Պիետրա Նեամցում հրատարակվել է «Ասաքի» (1881-1985 թթ.) գիտա-գրական հանդեսը։
- 1890 թվականին Յասսիում նրա պատվին կանգնեցվել է հուշարձան։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընտիր առակներ», 1836 թ.
- «Բանաստեղծություններ» 1836 թ.
- «Իշխանուհի Ռոքսանա», 1841 թ.
- «Մոլդավուհի Ելենան», 1851 թ.
- «Ճերմակ հովիտը», 1855 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Асаки Георге // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են, Ե., «Ապոլլոն», 1993, էջ 35:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553)։ ![]() |
- Մարտի 12 ծնունդներ
- 1788 ծնունդներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1869 մահեր
- Ռումինիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռումինագիր հայ գրողներ
- Ռումինահայ լեզվաբաններ
- Ռումինահայ բանաստեղծներ
- Ռումինահայ ճարտարագետներ
- Ռումինահայ պատմաբաններ
- Ռումինահայ լրագրողներ
- Ռումինահայ նկարիչներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ռումինացի քաղծառայողներ
- Ռումինացի ճարտարապետներ
- Ռումինացի ակադեմիկոսներ
- Ռումինացի ճարտարագետներ