Ելանսկայա (ստանիցա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիցա
Ելանսկայա
Еланская
Կոորդինատներ: 49°36′54″ հս․ լ. 42°02′24″ ավ. ե. / 49.61500° հս․. լ. 42.04000° ավ. ե. / 49.61500; 42.04000
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՇրջանՇոլոխովսկի շրջան
Հիմնադրված է1699 թ.
Հեռախոսային կոդ86353
Փոստային ինդեքս346284
Փոստային ինդեքսներ346284
##Ելանսկայա (ստանիցա) (Ռուսաստան)
Red pog.png
##Ելանսկայա (ստանիցա) (Ռոստովի մարզ)
Red pog.png

Ելանսկայա (ռուս.՝ Еланская), ստանիցա Ռուսաստանի Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում։ Մտնում է Վեշենսկի գյուղական համայնքի կազմի մեջ։ Հիմնվել է 1699 թ.։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելանսկայա ստանիցան գտնվում է Դոն գետի ձախ ափին: Հեռավորությունը շրջկենտրոնից կազմում է 24 կմ[3]:

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոնսկայա փողոց
  • Անտառային փողոց
  • Պլատովի փողոց
  • Խաղաղության նրբանցք
  • Ստանիչնի նրբանցք

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելանսկայա ստանիցան հիմնադրվել է 1699 թվականին[1]: Ելանսկայա ստանիցան իր անունը ստացել է Ելան գետից[2]: 19-րդ դարի սկզբին Ելանսկայա ստանիցան Վերին Դոնի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկն էր:

Պատմաբան Վ. Ն. Կորոլևը գրել է. «Բոգուչարովսկի Մոխով առևտրականները խանութներ ունեին Ելանսկայա ստանիցայում»[6]: Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպում այս վաճառական ընտանիքին կոչել են Մոխովի անունով: Վասիլի Մոխովի խանութում որպես գործակատար աշխատում էր Միխայիլ Շոլոխովի պապը ՝ Միխայիլ Միխայլովիչը, ով ամուսնացավ Մոխովի դստեր, Մարիա Վասիլևնայի հետ և առաջին գիլդիայի առևտրական էր[3]: Ստանիցան գտնվում էր Վոյսկա Դոնսկի մարզի Դոնեցկի օկրուգի կազմում[2]:

Դոնի օկրուգի բաժանումից հետո այն մտնում էր Վերին-Դոնի օկրուգի մեջ: Մինչև հեղափոխությունը ստանիցայի բնակչությունը կազմում էր մոտ 10 հազար մարդ: Ստանիցան ակտիվորեն զբաղվում էր առևտրով, մասնավորապես՝ հացահատիկով, որն արտահանվում էր լաստանավերի միջոցով: Քաղաքացիական պատերազմի ժամանակ բնակիչները ակտիվորեն մասնակցում էին Վերին Դոնի ապստամբությանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Դոնի աջ ափին գտնվող ստանիցայի դիմաց, 08.20.1942 թվականից մինչև 11.19.1942 թվականը գտնվում էր Էլանսկու պլացդարմը: Միխայիլ Շոլոխովը «Խաղաղ Դոն» վեպում մի քանի անգամ հիշատակում է Էլանկայա ստանիցան, որը Վերին Դոնի ապստամբության կենտրոնն էր. «Դոնի պատճառով նորությունները մարզերից վերևներին էին հասնում ապստամբության ատարածման վերաբերյալ: Ապստամբել էին ավելի քան երկու ստանիցական յուրտեր ՝ Շումիլինսկայան, Կազանսկայան, Միգուլինսկայան, Մեշկովսկայան, Վյոշենսկայան, Ելանսկայան, Ուստ-Խոպերսկայան՝ հապշտապորեն ջարդելով հարյուրավորների… »[4]:

«Խաղաղ Դոն»-ում կան էպիզոդիկ և մտացածին կերպարներ, Ելանսկայա ստանիցայի բնիկներ, «ծանոթներ Էլկանսկայա ստանիցայից», որոնք հանդիպել է Պանտելեյ Պրոկոֆևիչին[5], Նովոչերկասկում կազակ Միտրոֆանիը[6], որը սպանվել է ապստամբության սկզբում[7], ելանսկցի կոմունիստ Տոլկաչևը[8]: Բայց վեպում կան իրական պատմական դեմքեր` Դոնի կազակական կազմակերպության քարտուղար Մ. Վ. Կրիվոշլիկովը, «ելանցի,Գորբատով խուտորից»[9], Վերին Դոնի օկրուգի առաջին ատաման Ալֆյորովը[10]:

1980-ական թվականներին Ելանսկայա ստանիցայում տեղի ունեցան «Խաղաղ Դոն» ֆիլմի նկարահանումները՝ Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի հիման վրա (ռեժիսոր՝ Ս. Ֆ. Բոնդարչուկ)[2]:

Ելանսկի ստանիցայում՝ կազակ Վլադիմիր Պետրովիչ Մելեխովի մասնավոր դաստակերտում[2], 2007-2010-ական թվականներին կառուցվել է «Դոնի կազակները բոլշևիկների դեմ պայքարում» հուշահամալիրը, որում ընդգրկված են երկու հուշարձան` նվիրված ատաման Պ. Ն. Կրասնովին և «չերնեցովցի կազակներին, կադետներին, յունկերներին», ինչպես նաև թանգարան:

2014-2015 թվականներին ստանիցայում անցկացվեցին «Խաղաղ Դոն» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները (ռեժիսոր՝ Ուրսուլյակի): Մասսայական տեսարաններին մասնակցում էին Ռոստովի մարզի Շոլոխովի շրջանի բնակիչները: Ստանիցայի կենտրոնում կառուցվել էին դեկորացիաներ, որոնք մնացին նկարահանումներից հետո:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելանսկի կազակական թանգարան-հուշահամալիրը[11]
  • Սուրբ Նիկոլսկի եկեղեցին[12]
  • «Խաղաղ Դոն» ֆիլմի դեկորացիան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Станица Еланская Արխիվացված է Դեկտեմբեր 28, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 220—221. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
  3. Королёв В. Н. Старые Вёшки. Повествование о казаках. Ростов н/Д., 1991. С. 336
  4. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 136). М.: Художественная литература, 1985—86.
  5. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 11). М.: Художественная литература, 1985—86.
  6. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 179). М.: Художественная литература, 1985—86.
  7. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 179). М.: Художественная литература, 1985—86.
  8. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 3. С. 271). М.: Художественная литература, 1985—86.
  9. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 2. С. 207). М.: Художественная литература, 1985—86.
  10. Шолохов М. А. Собрание сочинений: в 8 т. (Т. 2. С. 289). М.: Художественная литература, 1985—86.
  11. «Официальная информация от создателя комплекса в Еланской.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին 
  12. СВЯТО-НИКОЛЬСКАЯ ЦЕРКОВЬ СТ. ЕЛАНСКОЙ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 220—221. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.