Եգիպտական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական թատրոն

Եգիպտական Թատրոն, 1870-ական թվականներին Կահիրեի օպերայի շենքը տրամադրվել է նաև հյուրախաղերի եկած դրամատիկ դերասաններին։ Այդ տարիներին էլ սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբիև պրոֆեսիոնալ թատերախմբերը ղեկավարել են Յակուբ Սաննուն, Սելիմ Նաքաշը, Սուլեյման ալ-Կարդահին, Իսկանդեր Ֆարահը, Ադիբ Իսհակը, Մուհամմեդ Օսման Դալալը, որոնք միաժամանակ դրամատուրգ Էին, ռեժիսոր, դերասան և խմբի տեր։ 1912 թվականին Ֆրանսիայում թատերական կրթություն ստացած Ժորժ Աբյադը կազմել է թատերախումբ ն ներկայացրել «Օթելլո»-ն։ Ստեղծվել են նոր թատերախմբեր Ալի Կասսարի, Ազիզ Իդի, Նագիբ ար-Ռիհանի և ուրիշևերի ղեկավարությամբ։ Բեմադրվել են ազգային ինքնագիտակցությունը արթնացնող պատմական դրամաներ։ 1919-1921 թվականների ազգային-ազատագրական շարժումը նպաստել է թատրոնի հետագա զարգացմանը։ Թաուֆիկ ալ-Հաքիմի «Անկոչ հյուրը» պիեսը (1918) ուղղված Էր անգլիացի գաղութարարների դեմ։ 1919 թվականին նա ստեղծել Է 1960-ական թվականներին արդեն հանրաճանաչ խումբը։ 1920 թվականին հիմնադրվել է Սաիդ Դերվիշի և Մուևիր Մահդիի երաժշտա-դրամատիկակաև թատրոևը, իսկ 1924 թվականին՝ «Ռամսես» դրամատիկ թատրոնը։ 1930-ական թվականներին կազմակերպվել է Արաբական թատերարվեստի զարգացման բարձրագույն կոմիտեն, 1935 թվականին՝ առաջին պետական Ազգային թատերախումբը, 1944 թվականին՝ թատրոնի արաբական ինստիտուտը։ 1952 թվականի հեղափոխությունից հետո կազմավորվել է ազգային դրամատուրգիան, ստեղծվել են թատերախմբերի ցանց (պետական և մասնավոր), մշտական թատրոններ։ 1958 թվականից Կահիրեում գործում է տիկնիկային թատրոն, 1961 թվականին կառուցվել է արդի տեխնիկայով օժտված «Ալ-Գումհուրիա» թատրոնը։ Կարնոր թատերական կոլեկտիվներ են՝ «Ազգային թատրոն»-ը, «Համաշխարհային»-ը, «Մասրահալ-Գեյբ»-ը, «Թաուֆիկ ալ-Հաքիմ»-ը, «Կոմեդիաներ»-ը։ Նշանավոր գործիչներից են՝ Ահմեդ Ալյամը, Հուսեյն Ռիադը, Աբբաս Ֆարիսը, Ֆուադ Շաֆիկը, Ամինա Ռիզկը, Ալվիա Գամիլը, Նելլի Գալֆայանը և ուրիշևեր։ Թատերական 2-րդ կենտրոնը Ալեքսանդրիան Է։ Թատրոններ կան նաևԴամանհուրում, Հանտայում, Պորտ-Սաիդում ն այլուր։ Կահիրեում գործում է թատերական արվեստի ինստիտուտը (ստեղծվել է 1952 թվականին՝ Թատրոնի արաբական ինստիտուտի հիման վրա)։ 1970 թվականից գործում է Ազգային կրկեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 481