Եգեյան արվեստ
Եգեյան մշակույթ, հանդիսանում էր Արևելքի և Հին Հունաստանի յուրատեսակ կապող օղակը։ Այն գոյություն է ունեցել Եգեյան ծովի կղզիներում (Կրետե) և նրա ափերին, մայրցամաքային Հունաստանում (Միկենի և Տիրինս քաղաքներ), Փոքր Ասիայի արևմտյան ափերին (Տրոյա քաղաք)։ Այդ հին մշակույթը ծաղկման շրջանն ապրեց մ․ թ․ ա․ 2–րդ հազարամյակում։
Եգեյացիները պատկանում են այն նույն ցեղին, որին պատկանում են նաև խեթերը՝ Փոքր Ասիայի հզոր պետության ստեղծողները։
Մ․ թ․ ա․ 3–րդ հազարամյակում պելասգները, հետագայում նաև հույն–աքքայացիները բնակություն հաստատեցին այս տարածքում։ Եգեյան արվեստը համարվում է հունական արվեստի նախատիպը և կապված է հնագույն Կնոսոս քաղաքի հետ։
Կնոսոս
Ճարտարապետության մեջ Կնոսոսը աչքի էր ընկնում պալատական շինություններով, որոնք ունեին տնտեսական հատվածներ։ Կային 1,5 կամ 2 հարկանի կառույցներ, որոնց պատերը զարդարված էին որմնանկարներով՝ տարբեր թեմատիկաներով, դրանք հիմնականում արտահայտում էին բուսական, կենդանական թեմաներ։ Ամենահայտնին «երեք աղջիկները» որմնանկարն է։
Եգեյան ճարտարապետությունը աչքի է ընկնում իր սյուներով, որոնք նեղանում են վերևից ներքև։
Միգեն
Այս քաղաքում հայտնաբերվել են շախտային դամբարաններ, որոնք կառուցվել են արանց ամրացնող նյութի։
Միկենի դարպասները՝ առյուծի դարպասները, զարդարված են էգ առյուծներով։
Եգեյան արվեստին են պատկանում նաև ոսկե դիմակները, որոնք կատարվում էին հանգուցյալի նմանությամբ, բայց ավելի համեստ էին քան եգիպտականները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ