Դևքսիպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևքսիպոս
Δέξιππος
Ծնվել է210
ԾննդավայրԱթենք, Հռոմեական կայսրություն
Մահացել էմոտ. 278
Մահվան վայրԱթենք, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ազգությունհույն
Մասնագիտությունգրող, պատմաբան և զինվոր
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ

Պուբլիոս Հերենիոս Դևքսիպոս (հուն․՝ Δέξιππος), մ.թ. III դարի աթենացի պատմիչ և հռետոր։ Նրա աշխատությունները մեզ են հասել այլ հեղինակների կողմից դրանցից կատարած մեջբերումների տեսքով։

Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտը իր գրություններում բարձր է գնահատում պատմիչի գործերը. «Շարադրանքն առանձնանում է անբռնազբոսիկությամբ և կշռով. կարելի է ասել, որ նա մի նոր Թուկիդիդես է, սակայն ավելի պարզ արտահայտվող»։ Փոտը ճանաչում է Դևսքսիպոսի հեղինակած երեք աշխատության, որոնք են.

  • «Ալեքսանդրից հետո տեղի ունեցածի մասին» (Τ μετ Αλέξανδρον) 4 գիրք.
  • «Սկյութական պատերազմ» (Τ Σκνθικά)։ III դարում Հռոմեական կայսրություն արշաված «սկյութների» (գոթեր, գերուլներ և այլ բարբարոս ցեղեր) դեմ ծավալվող պատերազմների մասին
  • «Կարճ պատմական երկասիրություն» (Σύντομον στορικν) կամ «Տարեգրություն» (τήν Χρονικήν)։ Հակիրճ համաշխարհային պատմություն առասպելական ժամանակներից մինչև Կլավդիոս II կայսր գահակալությունը (268 - 270 թթ.).