Դու Մու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու Մու
Դիմանկար
Ծնվել է803[1][2]
ԾննդավայրՉանյան
Մահացել է852[1]
Մահվան վայրՉանյան
ԳերեզմանWannian[3]
ՔաղաքացիությունՏան հարստություն[3]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գեղագիր
Ծնողներհայր՝ Du Congyu?[3]
ԵրեխաներDu Xunhe?[3], Du Chengze?[3], Du Huici?[3] և Du Dexiang?[3]
 Du Mu Վիքիպահեստում

Դու Մու (803[1][2], Չանյան - 852[1], Չանյան), Թան դինաստիայի չինացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դու Մուն ծագումով եղել է ազնվական, սակայն աղքատ ընտանիքից։ Ծնվել է Չանյան կայսրության մայրաքաղաքում։ Ստացել է լավ կրթություն։ 813 թվականին կորցրել է իր հորը։ Երիասարդ տարիներին մասնակցել է գավառներում ապստամբ իշխանների դեմ կազմակերպված ռազմական արշավներին։ 828 թվականին գերազանցորեն հանձնել է կայսերական քննությունը և արժանացել է ցզինշիի (մայրաքաղաքում երեք տարին մեկ անցկացվող քննություններին լավագույն արդյունքը ցուցաբերող) աստիճանի։ Դրանից հետո՝ 828-835 թվականներին, աշխատել է նահանգային կառավարման գրասենյակներում՝ ներկայիս Ցզյանսիի և Անհոյի տարածքներում։ 835-857 թվականներին Լոյանում եղել է կառավարական մարմինների ղեկավար։ 837 թվականին եղբոր հիվանդության պատճառով հրաժարվել է իր պաշտոնից։ 839 թվականին վերադարձել է մայրաքաղաք, որտեղ պաշտոն է ստացել կառավարությունում։ 841 թվականին նշանակվել է ներկայիս Հուբեյ նահանգի Հուանչժոու շրջանի կառավարիչ։ 846 թվականին դարձել է կառավարության անդամ և վերադարձել է Չանյան, որտեղ էլ 852 թվականին մահացել է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաո Ցզե Դունի ձեռքով արտագրված Դու Մուի «Ուղերձ Հան Չոյին՝ Յանչժոյի փոխարքային» բանաստեղծությունը Յանչժոյում:

Դու Մուն ստեղծագործել է շի և ֆու ժանրերում, ինչպես նաև հին չինական արձակում։ Նա առավել հայտնի է որպես զգայական, քնարական կարճ բանաստեղծությունների հեղինակ։ Բանաստեղծությունների նախապատմություն են հանդիսանում պատմական վայրերը կամ ռոմանտիկ իրավիճակները։ Դու Մուի բանաստեղծական ոճում համադրված են դասական կերպարները, առօրյա խոսքը և բառախաղերը։ Բացի այդ նա գրել է ծավալուն և երկար պոեմներ։ Դու Մուի գրչին են պատկանում մոտ 800 բանաստեղծություններ և պոեմներ։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են «Հրաժեշտից առաջ», «Զբոսանք լեռներում», «Աշնանային երեկո», «Երգ Աֆան պալատի մասին», «Իմ կարոտը», «Քսաչորսի կամուրջը» («Ուղերձ Հան Չոյին՝ Յանչժոյի փոխարքային» մյուս անվանումը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ду Му / Коробова А. Н. // Духовная культура Китая: энциклопедия : в 5 т. / Гл. ред. М. Л. Титаренко; Ин-т Дальнего Востока. — М. : Вост. лит., 2008. — Т. 3. Литература. Язык и письменность. — С. 294—295. — 855 с.
  • Francis, Mark. Running Under the Ice: Fifty Selected Poems by Du Mu. Oxcidental Press 2012. ISBN 978-1-4681-2831-4.
  • Wolfgang Kubin: Das lyrische Werk des Tu Mu (803–852), Veröffentlichungen des Ostasien-Instituts der Ruhr-Universität Bochum, Band 19, Otto Harrassowitz Verlag, Wiesbaden, 1976.