Դուրֆոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դուրֆոս», քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ քլորպիրիֆոս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվում է 480 գ/լ խտացված էմուլսիայի ձևով։ Կիրառվում է երկարակնճիթների, բվիկների, պտղակերների, տզերի, վահանակիրների, տերևոլորների, լվիճների և այլնի դեմ` սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ շաքարի ճակնդեղի վնասատուների (ճակնդեղի սովոր․ երկարակնճիթ, բվիկներ) համար՝ 2,0, առվույտի վնասատուի (տերևային երկարակնճիթ)՝ 1,5, խնձորենու (պտղակեր, տզեր, վահանակիրներ, տերևոլորներ, լվիճներ)՝ 2,0, խաղողի վազի (ողկուզակեր)՝ 2, կարտոֆիլի (կոլորադյան բզեզ)՝ 1,5, լոլիկի (կոլորադյան բզեզ)՝1,5: Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ շաքարի ճակնդեղի համար՝ 30, առվույտի՝ 25, խնձորենու՝40, խաղողի վազի՝30, կարտոֆիլի՝ 30, լոլիկի՝ 30 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը շաքարի ճակնդեղի համար՝ 1 անգամ, խնձորենու` 2, առվույտի` 1, խաղողի վազի` 2, կարտոֆիլի` 2, լոլիկի` 2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։