Դուն կլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուն կլոր
Դուն կլոր
Դուն կլոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cypereae
Ցեղ Cyperus
Տեսակ Դուն կլոր (C. rotundus)
Միջազգային անվանում
Cyperus rotundus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Դուն կլոր, բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ ։ Այն խոնավասեր է և ջրի նկատմամբ այնքան զգայուն, որ իր ցողուններն արձակում և մոլուտներ է կազմում դաշտի միկրոռելիեֆի ցածրադիր տարածություններում, ուր երկար ժամանակով ջուր է հավաքվում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ծլող բույսի ստորգետնյա ցողունն աճի սկզբնական շրջանում ուղղահայաց ուղղություն ունի։ Հասնելով մինչև 15-20 սմ խորության՝ ստորգետնյա ցողունի միջհանգույցները կարճանում են և աճի խթանիչների ազդեցության տակ ցողունը ծռվում է՝ ընդունելով վերընթաց ուղղություն։ Այդ փռվածքի հանգույցները հաստանալով վեր են ածվում կլոր, երկարավուն պալարների, որոնք իրենց վրա կրում են հաստ մազարմատներ։ Դրանք ծառայում են պալարն ու բույսը սնելու համար։ Կազմավորվելուց հետո պալարը մինչև ձմեռումը մեծ քանակությամբ սննդանյութեր է կուտակում և հաջորդ տարվա վաղ գարնանը առաջացնում է ստորգետնյա և վերգետնյա նոր ցողուններ։ Ստորգետնյա ցողունները աճում են հորիզոնական, թեք կամ ուղղահայաց ուղղությամբ։ Մեր պայմաններում ցողուններն հասնում են մինչև 40 սմ բարձրության։ Դրանք եռակող են, ողորկ։ Տերևները գծային են, հարթ ու գորշ։ Ծաղկափթթությունը հուրան է և կազմում է հասկափնջերի մի ամբողջ խմբավորում։ Սերմերը մանր են և մեծ մասամբ աղբոտում են առվույտի սերմնանյութը, ինչպես նաև ոռոգվող ու վատ ոռոգման հետևանքով գերխոնավացած ու ճահճացող հողատեսքերը։ Բույսը ծաղկակիր ցողուն առաջացնում է ծլելու տարին[1] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․Ս․ Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Լույս հրատարակչություն, Երևան-1980