Դանքան Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դունքան Ջեյմսից)
Դանքան Ջեյմս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Duncan James
Նաև հայտնի է որպեսDunc, Duncanbabe
Ծնվել է1978 ապրիլի 7
Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ[1], ժամանակակից R&B[2] և սոուլ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն2001-ից
ԼեյբլInnocent Records (2001-2007)
ԿրթությունCorfe Hills School? և Sidmouth College?
ԱնդամակցությունԲլու
Կայքofficialduncanjames.co.uk
 Duncan James Վիքիպահեստում

Դանքան Ջեյմս (անգլ.՝ Duncan James, ապրիլի 7, 1978(1978-04-07)[2], Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, որը հանդիսանում է Բլու խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանքան Ջեյմսը ծնվել է 1978 թվականի ապրիլի 7-ին Դորսեթում։ 13 տարեկանում տեղափոխվել է Դևոն, որտեղ էլ անցակացնում է իր մանկությունը տատիկի և պապիկի հետ։

Բլու[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Դանքանը Լի Ռայանի, Էնթնի Կոստայի և Սայմն Վեբբի հետ հիմնել է Բլու խումբը, որը 2001 թվականին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։

Խումբը իր գործունեությունը դադարեցրել է 2005 թվականին, սակայն 2009 թվականին խմբի անդամները որոշել են շարունակել իրենց համագործակցությունը։ 2011 թվականին խումբը «I Can» երգով ներկայացրել է Մեծ Բրիտանիան Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսին Դանքանը News of the World թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ բիսեքսուալ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]