Դուխլատա
Դուխլատա (բուլղար․՝ Духлата), քարանձավ արևմտյան Բուլղարիայում, Վիտոշա լեռան կարստային գոյացություն է։ Կազմված է դոլոմիտներից։ Ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 18.200մ. երկրի ամենաընդարձակ քարանձավն է։ 1962 թվականին հռչակվել է ազգային հուշարձան։ Քարանձավում ապրում է չղջիկների վեց տեսակ։
Քարանձավը գտնվում է Ստրումա գետի ձախ ափին՝ Վիտոշա լեռան հարավարևմտյան լանջին, Պերնիկի մարզի Բոսնեկ գյուղից հյուսիս-արևմուտք։ Մուտքը գտնվում է Բոսնեկ և Չույպետլովո գյուղերի ճանապարհների միջև։Քարանձավի խորությունը 53մ է. այն ձևավորվել է Ստրումա գետի ստորերկրյա հոսքից[1]։ Քարանձավը լավ է ուսումնասիրված։ Միջանցքները կազմում են բարդ լաբիրինթոս, որոնցում առանձնացվում են մի քանի մակարդակներ։ Ստորին մակարդակներում հոսում են առվակներ[2]։ Քարանձավի անունը անվանումն է ձայնի, որ քարանձավի մուտքի մոտ առաջանում է քամուց (բուլղար․՝ духам` սուլել)։
Քարանձավում ապրում են 22 տեսակի ներկայացուցիչներ[3]։ Դրանք հիմնականում խեցգետնանմաններ են (Copepoda), որից երկու տեսակ բարձրակարգ խեցգետնանման (Amphipoda); Կան նաև կեղծ խեցգետնանմաններ (Neobisium kwartirnikovi)։ Վիտոշա պարկի տարածքում հանդիպող 30 տեսակ չղջիկներից քարանձավում ապրում է 6 տեսակ։
Քարանձավի մուտքը սահմանափակված է էկոհամակարգը չվնասելու նկատառումներով։ Քարանձավ կարող են մտնել միայն հետազոտողները և փորձառու քարանձավագետները ազգային պարկի տնօրինության թույլտվությամբ։