Դորիս Լայնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորիս Լայնե
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1931(1931-10-31)[1]
ԾննդավայրՀելսինկի, Ֆինլանդիա
Մահացել էդեկտեմբերի 15, 2018(2018-12-15) (87 տարեկան)
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունբալետի պարող և բալետմայստեր
ԱմուսինAlfons Almi?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆինլանդիայի առյուծի շքանշանի պրո ֆինլանդական մեդալ
 Doris Laine Վիքիպահեստում

Դորիս Լիննեա Լայնե-Ալմի (ֆիններեն՝ Doris Linnea Laine-Almi։ հոկտեմբերի 31, 1931(1931-10-31)[1], Հելսինկի, Ֆինլանդիա - դեկտեմբերի 15, 2018(2018-12-15)), անվանի ֆինն բալետի պարուհի, խորեոգրաֆ, մանկավարժ և պրոֆեսոր (1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 31-ին Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում։

Ավարտել է Հելսինկիի ֆիննական ազգային բալետին կից բալետի դպրոցը, որտեղ կատարելագործվել է Ա․ Նորկոթի և Ն․ Քիսի մոտ։ Հետագայում վերապատրաստվել է Մոսկվայում․ սկզբում Մոսկվայի խորեոգրաֆիական պետական ակադեմիայում և Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում, իսկ 1968-1969 թվականներին՝ Մեծ թատրոնում։

1947 թվականից դերասանուհի է, իսկ 1956-1976 թվականներին՝ ֆիննական ազգային բալետում բալետի պարուհի։ Նրա խաղացանկում կա ավելի քան 40 պարտիա, այդ թվում՝ բոլոր դասական պարտիաները։

1985-1992 թվականները եղել է ֆիննական ազգային բալետի գեղարվեստական ղեկավար և բալետմեյստեր։ Նրա բեմադրած աշխատանքներից է կարելա-ֆիննական «Կալեվալա» էպոսի մոտիվներով «Կյուլկի առևանգումը» բալետը։

Բազմիցս եղել է միջազգային բալետային մրցույթների (Մոսկվայի, Հելսինկիի[2], Վառնենսկու, Պեկինսկու[3]) նախագահ և ժյուրիի անդամ։

Նա դասավանդել է Ֆինլանդիայի ազգային օպերայի բալետային թատերախմբին կից պարարվեստի ուսումնարանում և եղել Ֆինլանդիայի և աշխարհի բազմաթիվ թատերական կազմակերպությունների վարչության կազմում։

Մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 15-ին[4]։.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը (1904-1991) ֆիննական օպերային երգիչ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Doris Laine (շվեդերեն)SLS.
  2. «Члены Международной федерации балетных конкурсов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Новости Международной федерации балетных конкурсов 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Скончалась бывшая прима-балерина и директор Национального балета Дорис Лайне». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2018 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Լայնե» հոդվածին։